From Wikipedia, the free encyclopedia
Շվեդիայի արեգակնային համակարգ (շվեդ.՝ Sweden Solar System), Արևային համակարգի` աշխարհում ամենամեծ մոդելը։ Գտնվում է Շվեդիայում, տեղաբաշխված է ամբողջ երկրով։ «Արևը» համարվում է Էրիքսոն Գլոբը` գնդի տեսք ունեցող ամենամեծ շինությունն աշխարհում, որը գտնվում է մայրաքաղաք Ստոկհոլմում։
«Արևը» Ստոկհոլմի Էրիքսոն Գլոբ շինությունն է։ Երկրային խմբի մոլորակները նույնպես գտնվում են Ստոկհոլմում։ Հսկա չորս մոլորակները` Յուպիտերը, Սատուրնը, Ուրանն ու Նեպտունը, տեղակայված են մայրաքաղաքից հյուսիս` Բալթիկ ծովի շրջակայքում։ Բացի Արևից և մոլորակներից` կան նաև մոլորակների արբանյակներ, գաճաճ մոլորակներ, գիսաստղեր, աստերոիդներ, տրանսնեպտունային մարմիններ և հելիոսֆերայի սահմանը։ Նախագծի հեղինականերն են ֆիզիկոս Նիլս Բրենինգը և աստղագետ Յոստ Համը։ Համակարգի մասշտաբը 1:20 000 000 է[1]։ Ծրագիրը գործուն է, այսինքն` ցանկացած պահի համակարգի մեջ կարող են ներառվել երկրային այլ մարմիններ։ Օրինակ` Մերկուրին, Մարսը, Երկիրը և արեգակնային համակարգի գլխավոր այլ մարմիններ հաստատվել են դեռևս 1998 թվականին, իսկ Սալտիս աստերոիդը համակարգի մեջ է ընդգրկվել 2010 թվականին։
Օբյեկտ | Հեռավորությունը Էրիքսոն Գլոբից | Չափեր (տրամագիծ) | Լուսանկար | Գտնվելու վայրը | Բացման օր | Մեկնաբանություն |
---|---|---|---|---|---|---|
Արև | — | 71 մ (սկավառակ) 110 մ (ներառյալ Արևի պսակը) |
Ստոկհոլմ 59°17′36″ հս․ լ. 18°04′59″ ավ. ե.HGЯO |
փետրվարի 19, 1989 | Մասշտաբը պահելու համար գնդաձև շենքը ընդունվում է որպես Արեգակի և իր պսակի տրամագիծ:. | |
Մերկուրի | 2,9 կմ | 25 սմ | Ստոկհոլմի քաղաքային թանգարան[1] 59°19′11″ հս․ լ. 18°04′16″ ավ. ե.HGЯO</ref> |
1998 | ||
Վեներա | 5,5 կմ | 62 սմ | Ստոկհոլմ, Արքայական տեխնոլոգիական ինստիտուտ 59°21′10″ հս․ լ. 18°03′30″ ավ. ե.HGЯO |
հունիսի 8, 2004 | Վեներայի մոդելը ստեղծել է ամերիկացի Դենիել Օբերտին։ Ընդգրկվել է համակարգում Վեներայի` Արևի սկավառակով անցնելու օրը։ 2011 թվականի հունիսի 11-ին գունդն ընկել ու կոտրվել է։ Կրկնօրինակը տեղադրվել է 2012 թվականի հոկտեմբերին։ | |
Երկիր и Լուսին | 7,6 կմ | 65 սմ и 18 սմ | Ստոկհոլմ, Բնագիտության շվեդական թանգարան Կոսմոնովա[1] 59°22′07″ հս․ լ. 18°03′16″ ավ. ե.HGЯO 59°22′08″ հս․ լ. 18°03′15″ ավ. ե.HGЯO |
մինչև 2000 | Մասշտաբը պահելու համար Լուսնի գունդը գտնվում է թանգարանի հարևան սրահում։ | |
Մարս | 11,6 կմ | 35 սմ | Mörby centrum առևտրի կենտրոն[1], Դանդերյուդ համայնք 59°23′54″ հս․ լ. 18°02′11″ ավ. ե.HGЯO |
մինչև 2000 | Գունդը պատրաստված է պղնձից։ Նրա վրա նշված են քիմիական մի քանի տարրերի անուններ, որնք առավել տարածված են այս մոլորակում։ | |
(433) Էրոս | 11,7 կմ | 2 մմ х 0,7 մմ х 0,7 մմ | Ստոկհոլմ, Դանդերյուդ համայնքի դպրոց 59°23′38″ հս․ լ. 18°02′41″ ավ. ե.HGЯO |
փետրվարի 14 | Պատրաստված է ոսկուց Վալենտինի օրվա կապակցությամբ։ Ունի 0,98 մմ³ ծավալ։ | |
(36614) Սալտիս[sv] | 11,7 կմ | <1 մմ | Ստոկհոլմ, Սալտշյոբադեն համայնքի դպրոց`Ստոկհոլմի աստղադիտարանի հարևանությամբ 59°16′21″ հս․ լ. 18°18′17″ ավ. ե.HGЯO |
հունվարի 14, 2010 | Աստերոիդը հայտնաբերվել է 2000 թվականին այս աստղադիտարանից։ | |
Յուպիտեր | 40 կմ | 7,2 մ | Ստոկհոլմ-Առլանդա օդանավակայանի հարևանությամբ Շրջանաձև խաչմերուկի կենտրոն 59°38′58″ հս․ լ. 17°55′50″ ավ. ե.HGЯO |
մինչև 2000 | Երկչափ կառույց, որ օգտագործվում է ծաղիկների ձևավորման համար։ Օդանավակայանի շատ աշխատակիցներ անգամ չգիտեն դրա նշանակությունը[1]:. | |
(306367) Նուտ | 60 կմ | 0,2 մմ | Ալսիկե համայնքի այգի 59°43′14″ հս․ լ. 17°48′11″ ավ. ե.HGЯO |
մինչև 2000 | Տարածական օբյեկտ չէ. փոքր կետ է, որ գտնվում է տիեզերքի թեմայով մի շարք քանդակների մեջ` Արեգակնային համակարգի քարտեզին։ | |
Սատուրն | 73 կմ | 6,1 մ | Ուփսալա, Ցելսիումի հրապարակ 59°51′34″ հս․ լ. 17°38′14″ ավ. ե.HGЯO |
հունիսի 13, 2009[2] | Օբյեկտը մոլորակի երկչափ պատկեր է։ Գտնվում է քաղաքի կենտրոնում` հին աստղադիտարանի հարևանությամբ։ Բացվել է աստղագիտության միջազգային տարում (2009)։ Ուփսալայի մի քանի դպրոցներ ստեղծել են Սատուրնի արբանյակները, որոնք հավակնություն ունեն ներառվելու համակարգ[3]:. | |
Ուրան | Ուփլանդ, համայնք Լյովստաբրուքում | հոկտեմբեր, 2012[4] | Նախկինում քանդակը տեղադրված էր Ֆուրուվիքս այգում[1] 60°24′31″ հս․ լ. 17°52′36″ ավ. ե.HGЯO, ուներ 2.6 մ տրամագիծ։ «Արևից» հեռավորությունը 124 կմ էր, սակայն այն ոչնչացրել են վանդալները 2012 թվականի մարտի 22-ին[5]:. | |||
Հալլեյի գիսաստղ | 204 կմ | Բալթազարի գիտական կենտրոն, ք. Շյովդե 58°23′14″ հս․ լ. 13°51′11″ ավ. ե.HGЯO |
դեկտեմբերի 16, 2009 | Իրականուն ստեղծվել են 4 գիսաստղեր։ Երեքը, որոնք դպրոցականների նկարներ են, գտնվում են փողոցում։ Չորրորդը, որը ստեղծվել է լազերի և գազային ամպի միջոցով, գտնվում է ներսում։ | ||
Նեպտուն | 229 կմ | 2,5 մ | Սյոդերհամն քաղաքի այգի 61°18′08″ հս․ լ. 17°03′20″ ավ. ե.HGЯO |
հոկտեմբերի 29, 1998[6] | Տեղանքի ընտրությունը կատարվել է այն բանի շնորհիվ, որ Սյոդերհամնի բնակիչները հնուց զբաղվել են ծովագնացությամբ և ձկնորսությամբ, ինչի հովանավորն է ծովերի աստված Նեպտունը։ Գունդը պատրաստված է սովորական պլաստմասսայից[1]։ Օրվա մութ ժամերին այն ներսից երկնագույն լույս է արձակում։ | |
Պլուտոն և Քարոն | 300 կմ | 12 սմ и 6 սմ | Դելսբու ավան 61°47′49″ հս․ լ. 16°33′00″ ավ. ե.HGЯO |
մինչև 2000 | Երկու գնդերն էլ գտնվում են Դելլենի լճերից ամենահարավայինի ափին։ Այս լճերն առաջացել են մետեորիտի` Երկրի հետ բախման հետևանքով մոտ 90 միլիոն տարի առաջ։ Երկու գնդերն էլ գտնվում են դագաղի տեսքով պատվանդանի վրա, քանի որ Պլուտոնն ու Քարոնն ուղիղ կապ ունեն մահվան հետ[1]։ Պատրաստված են հազվագյուտ բյուրեղից, որ հանդիպում է միայն այս տեղանքում։ | |
(28978) Իքսիոն | 360 կմ | 6,5 սմ | Տեխնիկուս գիտական կենտրոն, ք, Հյորնեսանդ 62°37′49″ հս․ լ. 17°56′12″ ավ. ե.HGЯO |
ապրիլի 18, 2002 | ||
Սվիֆթ-Թաթլի գիսաստղ | 390 կմ | <1 սմ | Կրեատիվում գիտական կենտրոն, ք. Կարլսհամն 56°11′39″ հս․ լ. 14°51′09″ ավ. ե.HGЯO |
|||
Էրիս | 510 կմ | 13 սմ | Ումեստան բիզնես կենտրոն, ք. Ումեո 63°50′11″ հս․ լ. 20°15′45″ ավ. ե.HGЯO |
դեկտեմբերի 6, 2007 | Օբյեկտը կանաչավուն գունդ է` կռվախնձորի պատվին։ Թեսալիայի արքա Պերսևսի և Թետիսի հարսանիքին հենց Էրիսն էր սեղանին դրել կռվախնձորը` «ամենագեղեցիկին» մակագրությամբ, ինչն էլ տեղիք էր տվել մեծ վեճի, որ հանգեցրեց Տրոյական պատերազմին։ | |
(90377) Սեդնա | 810 կմ | 10 սմ | Տեխնիկենս հուզ գիտական կենտրոն, ք. Լուլեո[7] 65°36′59″ հս․ լ. 22°08′06″ ավ. ե.HGЯO |
դեկտեմբերի 8, 2005 | ||
Հելիոսֆերայի սահման | 950 կմ | պատվանդան և ցուցանակ | Տիեզերական ֆիզիկայի շվեդական ինստիտուտ, ք. Կիրունա 67°50′27″ հս․ լ. 20°24′34″ ավ. ե.HGЯO |
Ինստիտուտի մուտքի մոտ տեղադրված են պատվանդան և համապատասխան ցուցանակ, սակայն սահմանը խորհրդանշող օբյեկտ առայժմ տեղադրված չէ։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.