Շոն Տարո Օնո Լենոն (ճապ.՝ 小野 太郎 (Տարո Օնո), անգլ.՝ Sean Taro Ono Lennon, հոկտեմբերի 9, 1975(1975-10-09)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), բրիտանացի-ամերիկացի[3] երաժիշտ, երգերի հեղինակ, պրոդյուսեր և բազմագործիքավորող։ Նա Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի որդին է։ Իր կարիերայի ընթացքում, Շոն Լենոնը եղել է այնպիսի երաժշտական կոլեկտիվների անդամ, ինչպիսիք են Cibo Matto, the Ghost of a Saber Tooth Tiger, the Claypool Lennon Delirium և իր ծնողների՝ Plastic Ono Band խմբերը։ Նա երկու սոլո ալբոմ է թողարկել՝ «Into the Sun» (1998) և «Friendly Fire» (2006)։ Լենոնը պրոդյուսերավորել է մի շարք տարբեր արտիստների ալբոմները, ներառյալ Black Lips և Plastic Ono Band խմբերը։

Արագ փաստեր Շոն Լենոն, Հիմնական տվյալներ ...
Փակել

Վաղ տարիներ և կրթություն

Շոն Լենոնը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 9-ին Նյու Յորքի Պրեսբիտերական հիվանդանոցում՝ իր հոր 35-րդ ծննդյան տարեդարձին։ Մայրական գծով նա ճապոնացի է, իսկ հայրական գծով՝ անգլիացի, ուելսցի և իռլանդացի։ Ջուլիան Լենոնը նրա խորթ եղբայրն է, իսկ Էլթոն Ջոնը՝ կնքահայրը[4]։ Շոնի ծնվելուց հետո Ջոն Լենոնը «տնային ամուսին» է դարձել՝ հոգ տանելով իր կրտսեր որդու մասին մինչև իր մահը՝ 1980 թվականի դեկտեմբերի 8-ին։ Շոնը մանկապարտեզ է հաճախել Տոկիոյում[5], իր խնդրանքով կրթություն է ստացել Շվեյցարիայի Ռոլ քաղաքի Ինստիտուտ Լե Ռոզի (ֆր.՝ Institut Le Rosey) բացառիկ մասնավոր գիշերօթիկ դպրոցում, իսկ ավելի վաղ՝ Նյու Յորքի մասնավոր Ֆիլդսթոնի էթիկական մշակութային դպրոցում և Դալթոնի դպրոցում։ Նա երեք կիսամյակ սովորել է Կոլումբիայի համալսարանում՝ մասնագիտանալով մարդաբանության ոլորտում, նախքան համալսարանը թողնելը՝ երաժշտության և իր մոտ հետ շրջագայության վրա կենտրոնանալու համար[6][7]։

1984 թվականի հունվարին, երբ Սթիվ Ջոբսն այցելել է Մանհեթենը, նա մասնակցել է այն երեկույթին, որը Շոնի մայրը (Յոկո Օնո) կազմակերպում էր Լենոնի համար, և Ջոբսը նրան նվիրել է Մակինտոշ առաջին համակարգիչներից մեկը[8]։ Նույն տարի նա երգել է «It's Alright» երգը Օնոյի «Every Man Has A Woman» ալբոմում իր մոր համար։

Շոնի ծնողները սկիզբ են դրել իր երաժշտական կարիերային․ նրա նորամուտը երաժշտական աշխարհում տեղի է ունեցել 5 տարեկան հասակում, երբ նա պատմություն է ընթերցել իր մոր՝ 1981 թվականի «Season of Glass» ալբոմում։ Մանուկ հասակից մինչև պատանեկության տարիներ Լենոնը շարունակել է համագործակցել իր մոր հետ՝ երգելով և արտադրության իրավունքներ ստանալով նրա «It's Alright», «Starpeace» և «Onobox» սոլո ալբոմներում։ 16 տարեկանում Լենոնը՝ Լենի Կրավիցի հետ միասին դարձել է «All I Ever Wanted» երգի համահեղինակը՝ վերջինիս 1991 թվականի «Mama Said» ալբոմի համար, ինչպես նաև աշխատել է Կրավիցի հետ իր հոր՝ «Give Peace a Chance» ստեղծագործության շապիկի վրա՝ որպես բողոքի ակցիա իրաք-քուվեյթյան պատերազմի դեմ։ 1995 թվականին Լենոնը ձևավորել է IMA երաժշտական խումբը (Սեմ Քոփելմանի և Թիմո Էլիսի հետ) իր մոր՝ «Rising» ալբոմում նրա հետ նվագելու համար։

Լենոնը միանգամից երկու երկրի քաղաքացի է՝ Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության[3]։

Սկավառակագրություն

Սոլո ալբոմներ

Cibo Matto խմբի հետ

  • Super Relax (1997)
  • Stereo ★ Type A (1999)

The Ghost of a Saber Tooth Tiger խմբի հետ

  • Acoustic Sessions (2010)
  • La Carotte Bleue (2011)
  • Midnight Sun (2014)

Յոկո Օնոյի/Plastic Ono Band խմբի հետ

  • Rising (1995)
  • Blueprint for a Sunrise (2001)
  • Don't Stop Me! EP (2009)
  • Between My Head and the Sky (2009)
  • The Flaming Lips 2011 EP: The Flaming Lips with Yoko Ono/Plastic Ono Band (2011)
  • Take Me to the Land of Hell (2013)

Mystical Weapons խմբի հետ

  • Mystical Weapons (2012)
  • Crotesque (2013)

The Claypool Lennon Delirium խմբի հետ

  • Monolith of Phobos (2016)
  • Lime and Limpid Green (2017)
  • South of Reality (2019)

Երաժշտություն ֆիլմերի համար

  • Ժպտա ֆոտոխցիկին (2005)
  • Ընկերական կրակ (2006)
    Thumb
    Շառլոթ Քեմփ Մալը (նրա ընկերուհին), Իրինա Լազարյանուն և Շոն Լենոնը 2009 թվականին
  • Օտարը[9] (2008)
  • Ռոզենկրացը և Գիլդեսթերնը անմահ են (2008)
  • Թեյի պայքար (2008)
  • Ալտեր էգոներ (2012)
  • Էյվայի սեփականություններ (2015)

Որպես պրոդյուսեր

  • Soulfly – Primitive (2000)
  • Valentine Original Soundtrack (2001)
  • Five Children and It Soundtrack (2004)
  • Esthero – Wikked Lil' Grrrls (2005)
  • Իրինա ԼազարյանուSome Place Along the Way (2007)
  • Յոկո Օնո/Plastic Ono BandBetween My Head and the Sky (2009)
  • The Ghost of a Saber Tooth Tiger - Acoustic Sessions (2010)
  • The Ghost of a Saber Tooth Tiger - Midnight Sun (2010)
  • The Ghost of a Saber Tooth Tiger - La Carotte Bleue (2011)
  • Kemp & Eden – Blackhole Lace (2012)
    Thumb
    Շոն Լենոնը 2006 թվականին
  • Plastic Ono Band - Take Me to the Land of Hell (2013)
  • Fat White Family - Songs for Our Mothers (2016)
  • Լանա Դել ՌեյLust for Life (2017)
  • The Moonlandingz - Interplanetary Class Classics (2017)
  • Black Lips - Satan's Graffiti or God's Art? (2017)
  • Insecure Men - Insecure Men (2018)[10][11]

Ֆիլմագրություն

  • Լուսնային ճամփորդ (1988)՝ Շոն
  • Պատկերացրու։ Ջոն Լենոն (1988)՝ ինքն իր դերում
  • Բաֆի՝ վամպիրների կործանիչ՝ Եթերաշրջան 2, Սերիա 1՝ «Երբ նա վատ էր» (1997)՝ երաժիշտ, Cibo Matto
  • Մելռոուզ Փլեյս՝ Եթերաշրջան 7, Սերիա 8՝ «Աշխարհն ըստ Մեթի» (1998)՝ ինքն իր դերում
  • Ժպտա ֆոտոխցիկին (2005)՝ բնօրինակ երաժշտություն, հեղինակ
  • Ընկերական կրակ (2006)՝ դերասան, բնօրինակ երաժշտություն, հեղինակ
  • Երեխաները պահպանման խցիկից (2008)՝ դերասան, հեղինակ
  • Ռոզենկրացը և Գիլդեսթերնը անմահ են (2010)՝ երաժշտություն
  • Հրեշը Փարիզում (2011, Ֆրանսուայի ձայն)
  • Ալտեր էգոներ (2012)՝ բնօրինակ երաժշտություն, կամեո
  • Ghost in the Shell: Arise, episode 3 (2014)՝ երգիչ, երգի տեքստ
  • Էյվայի սեփականություններ (2015)՝ բնօրինակ երաժշտություն

Մատենագրություն

  • Part Asian, 100% Hapa by Kip Fulbeck (2006) – Lennon is credited with writing the foreword.
  • Arcana III by John Zorn (2008) - Lennon wrote the essay "Muse or Ick"[12]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.