Շերիլ Սենդբերգ
From Wikipedia, the free encyclopedia
Շերիլ Կարա Սենդբերգ (անգլ.՝ Sheryl Kara Sandberg[6], օգոստոսի 28, 1969(1969-08-28)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]), ամերիկացի գործարար, որ 2008 թվականից աշխատում է որպես СOО Ֆեյսբուքում, իսկ 2012 թվականի հունիսին դարձել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ․ նա ընկերության տնօրենների խորհրդի առաջին կին անդամն է Ֆեյսբուքի պատմության մեջ[7]։ Մինչ այդ Կարան Google-ում եղել է միջազգային վեբ վաճառքի և գործառնությունների գծով փոխնախագահ, մասնակցել է Google-ի բարեգործական ուղղության թողարկմանը Google.org-ում։ Ավելի վաղ Կարան ԱՄՆ ֆինանսների նախարարությունում աշխատել է տնօրեն աշխատակազմի գծով։ 2012 թվականին ընդգրկվել է «Time 100» ամենամյա ցուցակում, որ աշխարհի ամեաազդեցիկ մարդկանց ցանկն է ըստ Time ամսագրի[8]։
Շերիլ Սենդբերգ անգլ.՝ Sheryl Kara Sandberg | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1969(1969-08-28)[1][2][3][…] (54 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն[5] |
Կրթություն | Հարվարդի քոլեջ (1991), Հարվարդի բիզնես դպրոց (1995) և North Miami Beach High School? |
Երկեր | Lean In? |
Մասնագիտություն | տնտեսագետ, գործարար, համակարգչային գիտնական և ձեռնարկատեր |
Աշխատավայր | Ֆեյսբուք |
Ամուսին | Dave Goldberg? |
Զբաղեցրած պաշտոններ | chief operating officer?, խորհրդի անդամ, research assistant?, բիզնես խորհրդատու, շտաբի ղեկավար, փոխնախագահ, խորհրդի անդամ, խորհրդի անդամ, խորհրդի անդամ և գլխավոր գործադիր տնօրեն |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ազգային պատվո ընկերություն |
Ստորագրություն | |
Sheryl Sandberg Վիքիպահեստում |
Շերիլ Կարա Սենդբերգի եկամուտը կազմել է 30.491.613 ԱՄՆ դոլար (2011 թվականին)[9]։