Շաքարային դիաբետի ինքնավերահսկում
From Wikipedia, the free encyclopedia
Շաքարային դիաբետի ժամանակ ինքնավերահսկումը միջոցառումների համակարգ է, որն ուղղված է արյան մեջ գլյուկոզայի կոնցենտրացիայի պահպանմանը ֆիզիոլոգիական արժեքներին մոտեցող սահմաններում։
Աշխարհի դիաբետոլոգները բուժման գործընթացի առավելագույն արդյունավետության հասնելու հիմնաքարը համարում են դիաբետով հիվանդների ուսոցումը։ Ներկայումս բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների նկատմամբ համընդհանուր ճանաչում են վայելում հիվանդների (կամ նրանց ընտանիքների) հետ սանիտարական լուսաբանումը և սեփական առողջության ինքնահսկողությունը։ ԱՀԿ փորձագետները կարծում են, որ շաքարային դիաբետը լավ մոդել է, որի օրինակով կարելի է զարգացնել առողջապահական լուսաբանման հիմնական սկզբունքները, որոնք կիրառելի են ցանկացած քրոնիկ հիվանդության համար[1]։