From Wikipedia, the free encyclopedia
Շարլտո Կոպլի (Շարլտո Քոփլի, անգլ.՝ Sharlto Copley, նոյեմբերի 27, 1973[1], Պրետորիա, ՀԱՀ[1]), հարավաֆրիկյան դերասան, որն առավելապես հայտնի է ռեժիսոր Նիլ Բլոմկամպի ֆանտաստիկ ֆիլմերում նկարահանումների շնորհիվ։
Շարլտո Կոպլի անգլ.՝ Sharlto Copley | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1973[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Պրետորիա, ՀԱՀ[1] |
Կրթություն | Սուրբ Էնդրյուի նախապատրաստական դպրոց |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ընտրանի | 9-րդ շրջան |
Ամուսին(ներ) | Տանիտ Ֆենիքս |
sharltocopley.com | |
Շարլտո Կոպլին ծնվել է 1973 թվականին, Յոհանեսբուրգում։ Հայրը՝ Շարլտո Բրյուսը, եղել է մուլտիպլիկատոր[2]։ Կոպլին ունի կրտսեր եղբայր և քույր՝ Դոնովանը (երաժիշտ և հարավաֆրիկյան Hot Water խմբի ղեկավար) և Մարիսան (մոդելագործ և With Out տեքստիլ ընկերության սեփականատեր)։
Շարլտո Կոպլին 1987 թվականից մինչև 1991 թվականը սովորել է Յոհաննեսբուրգի արվարձանում գտնվող Հեդհիլ մասնավոր բարձրագույն դպրոցում։ Դեռևս այդ ժամանակվանից նա հետաքրքրվում և զբաղվում էր սիրողական բեմադրություններով (ինչպես թատերական ներկայացումներով, այնպես էլ ֆիլմերով)։ Այստեղ էլ նա հանդիպում է Սիմոն Հանսենի (իր ապագա բիզնես գործընկերոջ) հետ, ինչն էլ հնարավորություն է տալիս Կոպլիին ընդլայնել իր աշխատանքների սահմանները և դուրս գալ ռեժիսուրայի նոր մակարդակի։
Դպրոցն ավարտելուց մի քանի տարի անց Կոպլին տեղափոխվում է Քեյփթաուն և Հանսենի հետ համատեղ ստեղծում են Channel 69 Studios մեդիա ընկերությունը։ Նրանց ընկերությունը Հարավային Աֆրիկայի e.tv հինգերորդ հեռուստաալիքով հեռարձակման թույլտվություն է ստանում։ Սակայն շուտով նրանք դառնում են անկախ ընկերություն հեռուստաալիքի ներքին քաղաքականության պատճառով։ Հենց այդ ժամանակ էլ Շարլտոն 20 տարեկանում ծանոթանում է 14- ամյա Նիլ Բլոմկամպի («9-րդ շրջան» ֆիլմի ապագա ռեժիսոր) հետ և նրան աշխատանքի է ընդունում իր ընկերությունում, որպես համակարգչային գրաֆիկայի դիզայներ[3]։
Կարիերայի սկզբում նա նկարահանում է տեսահոլովակներ կարճամետրաժ ֆիլմեր և այլն։ 2005 թվականին Կոպլին և Հանսոնը թողարկում են Բլոմկամպի վեց րոպեանոց «Ողջ մնալ Յոբուրգում» (Alive in Joburg) ֆիլմը, որը վերանկարահանվում է 2009 թվականին Փիթեր Ջեքսոնի և Նիլ Բլոմկամպի կողմից «9-րդ շրջան» անվանումով, որտեղ էլ Շարլտոն խաղում է գլխավոր դերը։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ Կոպլին իմպրովիզացիաներ և երկխոսություններ է իրականացնում վավերագրական ֆիլմերի ոճի առավելագույն արդյունավետություն ապահովելու վերաբերյալ[4]։
Հետագայում Շարլտոն մի շարք դերեր է խաղում Բլոմկամպի այլ ֆանտաստիկ ֆիլմերում։ «Էլիզիում — դրախտ ոչ երկրի վրա » ֆիլմում նա կատարում է գլխավոր չարագործ, վարձկան Կրյուգերի դերը։ «Չապի անունով ռոբոտը» ֆիլմում Շարլտոն խաղում է խելացի ռոբոտ Չապիի դերը։ Մեծ նախագծերից բացի, Կոպլին հաճախ խաղում էր անկախ փոքր բյուջե ունեցող այնպիսի ֆանտաստիկ ֆիլմերում ինչպիսիք են «Եվրոպան» (2013) կամ «Հարդկորը» (2015)։
«Payday 2» (2013) ֆիլմում նա դարձավ Ջիմիի նախատիպը։ «Ձյունե թագուհին 2։ Վերասառեցում» (2014) մուլտֆիլմում նա իրականացնում է Օրմայի ձայնային նկարահանումները[5]։
2012 թվականի հունվարից Շարլտոն սկսեց հանդիպել մոդել և դերասանուհի Տանիտ Ֆենիքսի հետ[6][7][8]։ 2015 թվականի մարտի 28-ին զույգը հայտարարեց իրենց նշանադրության մասին[9], իսկ 2016 թվականի փետրվարի 15-ին Քեյփթաունում կայացել է նրանց հարսանիքը[10]։
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթություններ |
---|---|---|---|
2006 | Yellow | Զինվոր | կարճամետրաժ ֆիլմ |
Ողջ մնալ Յոբուրգում | սնայպեր | կարճամետրաժ ֆիլմ, նաև պրոդյուսեր | |
2009 | 9-րդ շրջան | Վիկուս վան դե Մերվե | |
2010 | Wikus and Charlize | Վիկուս վան դե Մերվե | կարճամետրաժ ֆիլմ, նաև պրոդյուսեր, ռեժիսոր, գրող և խմբագիր |
The A-Team | Capt. H. M. "Howling Mad" Murdock | ||
2013 | Europa Report | Ջեյմս Կորիգան | |
Elysium | գործակալ Ս. Մ. Կրյուգեր | ||
Ծեր տղա | Ադրիան Փրայս | ||
Բաց գերեզման | Ջոն (նաև Ջոն Կուկ) | ||
2014 | Maleficent | Կինգ Ստեֆան | |
Ձյունե թագուհին 2։ Ձյունե թագավոր | Օրմ (ձայն) | անգլերեն կրկնօրինակում | |
2015 | Չապի | Չապի | |
2016 | Hardcore Henry | Ջիմմի | |
Հոլարները | Ռոն Հոլար | ||
Free Fire | Վերնոն | ||
2017 | God: Serengeti | Աստված | կարճամետրաժ ֆիլմ |
2018 | Gringo | Mitch Rusk | |
2019 | Ted K | Ted Kaczynski | |
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթություններ |
---|---|---|---|
2015–16 | Powers | Քրիստիան Վոքեր | 20 դրվագ |
Տարի | Պարգև | Կատեգորիա | Ստեղծագործություն | Արդյունք |
---|---|---|---|---|
2009 | Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիա | Most Promising Performer | 9-րդ շրջան | Առաջադրված |
IGN Movie Awards | Best Performance | Հաղթանակ | ||
Favorite Summer Hero | Հաղթանակ | |||
Golden Schmoes Awards | Տարվա լավագույն դերասան | Առաջադրված | ||
Breakthrough Performance of the Year | 2 տեղ | |||
2010 | Իմպերիա կինոմրցանակ | «Իմպերիա» կինոմրցանակ լավագույն դեբյուտի համար | Առաջադրված | |
International Cinephile Society Award | Լավագույն դերասան | Առաջադրված | ||
MTV Movie Awards | MTV կինոմրցանակ լավագույն սարսափ ֆիլմի համար | Առաջադրված | ||
Online Film & Television Association | Best Breakthrough Performance — Male | Առաջադրված | ||
Online Film Critics Society Award | Լավագույն դերասան | Առաջադրված | ||
Scream Award | Best Science Fiction Actor | Առաջադրված | ||
Breakout Performance — Male | Առաջադրված | |||
Teen Choice Awards | Choice Movie Actor — Sci-Fi | Առաջադրված | ||
2016 | Behind the Voice Actors Awards | Best Male Lead Vocal Performance in a Feature Film | Չապի անունով ռոբոտը | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.