![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9c/GroES-GroEL_top.png/640px-GroES-GroEL_top.png&w=640&q=50)
Շապերոններ
From Wikipedia, the free encyclopedia
Շապերոններ (անգլ․ chaperones), սպիտակուցների դաս, որոնց հիմնական ֆունկցիան սպիտակուցների երրորդային և չորրորդային կառուցվածքների վերականգնումն է, ինչպես նաև սպիտակուցային կոմպլեքսների գոյացումը և դիսոցումը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9c/GroES-GroEL_top.png/320px-GroES-GroEL_top.png)
«Մոլեկուլային շապերոն» տերմինը առաջին անգամ կիրառվել է 1978 թվականին Քեմբրիջի համալսարանի սաղմնաբանության պրոֆեսոր Ռոն Լասկեի աշխատանքում[1] կորիզային սպիտակուց նուկլեոպլազմինը նկարագրելիս, որն ընդունակ է կանխել հիստոնային սպիտակուցների ագրեգացումը ԴՆԹ-ի հետ՝ նուկլեոսոմների առաջացման ժամանակ։ Շապերոններ կան բոլոր կենդանի օրգանիզմներում, և դրանց ազդեցության մեխանիզմը, սպիտակուցների հետ ոչ կովալենտ միացումը և «ճեղքումը» ԱԵՖ-ի հիդրոլիզի էներգիայի օգտագործմամբ նույնպես համընդհանուր է։