Շանհայի օտար լեզուների համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Շանհայի օտար լեզուների համալսարան (չինարեն ավանդ. 上海外國語大學, հեշտ. 上海外国语大学 , պինին: Shànghǎi Wàiguóyǔ Dàxué), համալսարան Շանհայում։ Հիմնականում մասնագիտացած է օտար լեզուների դասավանդման և միջազգային կրթության մեջ։ Հիմնադրվել է 1949 թվականի դեկտեմբերին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորումից քիչ անց։ Անցած 60 տարիների ընթացում Ռուսաց լեզվի ինստիտուտից վերածվել է բազմապրոֆիլ համալսարանի[1]։ Ներառված է Նախագիծ 211-ում։
Արագ փաստեր Շանհայի օտար լեզուների համալսարան, Տեսակ ...
Շանհայի օտար լեզուների համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան, higher education institution directly under Ministry of Education of the People’s Republic of China? և լեզվի դպրոց |
Հիմնադրված է | 1949 |
Անդամակցություն | Double First Class University Plan? |
Երկիր | Չինաստան |
Տեղագրություն | Շանհայ |
Կայք | shisu.edu.cn |
Shanghai International Studies University Վիքիպահեստում |
Փակել
Շանհայի օտար լեզուների համալսարանը իր պատմական մասնագիտացման հետևանքով Չինաստանի մյուս բուհերի համեմատ ամենից շատ արտասահմանցի ուսանողներ ունի։ Այս համալսարանում մեծ թիվ են կազմում ռուսալեզու ուսանողները Ռուսաստանից, Ղազախստանից, և ԱՊՀ այլ երկրներից[2]։