Շամ Երվանդական
From Wikipedia, the free encyclopedia
Շամ Երվանդական, արևմտյան իրականության մեջ հայտնի է որպես Սամոս կամ Սամես Երվանդունի, Հայաստանի սատրապ, ապա՝ Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական թագավորության արքա։ Կառավարել է մ․թ․ա․ 260-մ․թ․ա․ 240 թվականներին, հաջորդելով հորը՝ Երվանդունիների կրտսեր ճյուղի ներկայացուցիչ Երվանդ III-ին։ Շարունակել է Աքեմենյաններից անկախացած երկրների ինքնուրույնության պահպանության և կենտրոնացված պետականության ստեղծման հոր վարած քաղաքականություն։
Արագ փաստեր Շամ Երվանդական, Ծոփքի և Կոմմագենեի թագավորությունների արքա ...
Շամ Երվանդական | |
---|---|
Ծոփքի և Կոմմագենեի թագավորությունների արքա | |
![]() | |
Իշխանություն | մ․թ․ա․ 260-մ․թ․ա․ 240 |
Թագադրում | մ․թ․ա․ 260 թվական |
Լրիվ անուն | Շամուշ Երվանդյան, Երվանդի որդի |
Տիտղոսներ | Ծոփքի արքա |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 3-րդ դար |
Մահացել է՝ | մ.թ.ա. 3-րդ դար |
Կոմմագենե | |
Երկիր | Կոմմագենե |
Ազգություն | ![]() |
Հարստություն | Երվանդունիների արքայատոհմ |
Նախորդ | Երվանդ Գ (Հայաստանի սատրապ) |
Իրավահաջորդ | Արշամ Երվանդյան |
Հաջորդող | արքայազն Արշամ |
Ամուսին | անհայտ |
Տոհմ | Երվանդականների արքայական տոհմ |
գերիշխան | |
Հայր | Երվանդ |
Երեխաներ | Արշամ |
Հավատք | Հին հայկական հեթանոսություն |
Փակել
Հիմնադրել է Կոմմագենեի թագավորության մայրաքաղաք Շամուշատը (Սամոսատ), որը սակայն իր որդի Արշամի կողմից վերանվանվել է Արշամաշատ։ Գահակալությունն ավարտել է մ․թ․ա․ 240 թվականին։
Շամից մեզ են հասել մինչ օրս գիտությանը հայտնի ամենահնագույն հայկական մետաղադրամները։