Իսմայիլ I լրիվ անունը Աբու լ-Մուզաֆար Իսմայիլ բին Հեյդար աս-Սեֆևի նաև Իսմայիլ Բահադուր շահ կամ Իսմայիլ Սեֆևի նաև Իսմայիլ Հաթայ[7](հուլիսի 17, 1487(1487-07-17)[1][2][3][…], Արդաբիլ, Ակ-Կոյունլուներ[4] - մայիսի 23, 1524(1524-05-23)[1][2][3], Թավրիզ, Սեֆյան Պարսկաստան[4][5]), Թուրք Սեֆյան[8] Շահը 1502 թվականից։ Սեֆյանների դինաստիայի հիմնադիրը։ Արդաբիլի շեյխ Սեֆի-էդ-Դինի սերունդներից։ Կըզլբաշ ցեղերի օժանդակությամբ գրավել է Ադրբեջանը և 1502 թվականին Թավրիզում հռչակել կըզլբաշների պետության հիմնադրումը։ 1503-1510 թվականներին իրեն է ենթարկել Հայաստանը, ամբողջ Իրանը, արաբական Իրաքը, Միջին Ասիայի մի մասը։ Շիիզմը հայտարարել է պետական կրոն և թշնամական դիրք գրավել Օսմանյան նկատմամբ։ 1514 թվականին Չալդրանի ճակատամարտում Իսմայիլի պարտությունից հետո Հայաստանի արևմտյան մասը, Քրդստանը և Իրաքը անցել են Թուրքիային:Այս ճակատամարտից հետո օսմանյան սուլթանը գերի է վերցնում Իսմայիլի երկու կանանց ինչպես նաև ամբողջ հարեմը[9]:Իսմայիլը կոտրված էր և սկսեց ալկոհոլ օգտագործել[10]։Նրա անպարտելիության աուրան ցնցվեց[11],Իսմայիլը դադարեց մասնակցել պետական և ռազմական գործերին[12],քանի որ,ըստ երևույթին,կորցրել էր ինքնավստահությունը[13]:Հալածելով սուննի մուսուլմաններին՝ համեմատաբար մեղմ է եղել քրիստոնյա հպատակների նկատմամբ, հաստատել է հայոց եկեղեցու հողատիրական իրավունքներն ու հարկային արտոնություններ շնորհել հայ հոգևորականությանը։ Իսմայիլ հովանավորել է ներքին և արտաքին առևտրի, արհեստների զարգացումը, գիտության և արվեստի գործիչներին։ Մեզ հասել է Իսմայիլի պարսկական և ադրբեջանական բանաստեղծությունների դիվանը՝ «Խաթայի» ստորագրությամբ։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.