From Wikipedia, the free encyclopedia
Շակեն Կենժետանի Այմանով (ղազ.՝ Шәкен Кенжетайұлы Айманов, ծնյալ Շահքարիմ Կենժետայուլի Այմանով, ղազ.՝ Шаһкерім Кенжетайұлы Айманов[1], փետրվարի 2 (15), 1914, Բայանաուլ - դեկտեմբերի 23, 1970, Մոսկվա, ԽՍՀՄ), ղազախ դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1959)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Շակեն Այմանով ղազ.՝ Шәкен Кенжетайұлы Айманов | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2 (15), 1914 |
Ծննդավայր | Բայանաուլ |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1970 (56 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Central Cemetery (Alma-Ata) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և սցենարիստ |
Աշխատավայր | Ղազախֆիլմ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Shaken Aimanov Վիքիպահեստում |
Շակեն Այմանովը ծնվել է 1914 թվականի փետրվարի 15-ին։ 1938 թվականից աշխատել է Ղազախական դրամայի թատրոնում (Ալմա Աթա)։ Լավագույն դերերից են՝ Ախան-սերե, Կոդար (Մուսրեպովի «Ախան-սերե և Ակտոկտի», «Կոգի Կորպեշ և Բայան Սլաու»), Իսատայ (Ախինժանովի «Իսատայ և Մահամբետ»), Պետրուչչիո (Շեքսպիրի «Անսանձի սանձահարումը»)։ Աուեզովի «Աբայ» վեպի բեմադրությանը մասնակցելու համար 1952 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1940 թվականից հանդես է եկել կինոյում իբրև դերասան և ռեժիսոր։ Նրան կինոմասնագետներն ու ժողովուրդը շնորհել են «ղազախական կինեմատոգրաֆիայի հայր» ոչ պաշտոնական պատվանունը[2][3][4]։ 1956 թվականից մինչև 1970 թվականն ընկած ժամանակամիջոցում նկարահանել է տասնմեկ կինոնկար։
Շակեն Այմանովը 1963 թվականին եղել է մոսկովյան միջազգային 3-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ[5]։ 1952 թվականին նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի՝ 19-րդ դարի ղազախ անվանի գրող Աբայի կերպարը թատրոնում մեծ վարպետությամբ մարմնավորելու համար։ 1968 թվականին նրան շնորհվել է Ղազախական ԽՍՀ պետական մրցանակ։ Շակեն Այմանովը պարգևատրվել է նաև Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Մահացել է 1970 թվականի դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.