From Wikipedia, the free encyclopedia
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն 2001-շախմատի աշխարհի թիմային 5-րդ առաջնությունն է, որն անցկացվել է Երևանում (Հայաստան) 2001 թվականի հոկտեմբերի 12-ից հոկտեմբերի 20-ը։
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն 2001 | |
---|---|
Առաջնության մանրամասներ | |
Անցկացման վայր | Երևան, Հայաստան |
Մասնակից երկրներ | Հայաստան Ռուսաստան Ուկրաինա Կուբա Գերմանիա Հունգարիա Ուզբեկստան Իրան Մակեդոնիա |
Շախմատիստներ | 53, ներառյալ 42 միջազգային գրոստմայստեր |
Պարտիաներ | 144 |
Բացում | 2001 թ. հոկտեմբերի 12 |
Փակում | 2001 թ. հոկտեմբերի 20 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Ուկրաինա |
Երկրորդ տեղ | Ռուսաստան |
Երրորդ տեղ | Հայաստան |
2001 թվականի հոկտեմբերի 12-ի առավոտյան Երևանի Օպերայի տանը ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ և Շախմատի աշխարհի թիմային 5-րդ առաջնության կազմկոմիտեի նախագահ Վանիկ Զաքարյանն (քարտուղարը՝ Գագիկ Հովհաննիսյանը[1]) իր ելույթից հետո խոսքը փոխանցեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շախմատի աշխարհի թիմային 5-րդ առաջնության պետական խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, որն էլ հայտարարեց առաջնության բացումը։ Հնչեցին ՀՀ-ի և ՖԻԴԵ-ի հիմները։
Առաջնության գլխավոր մրցավար միջազգային կարգի մրցավար Գեուրտ Գիջսսոնն (Նիդերլանդներ) անցկացրեց մասնակից թմերի համարների վիճակահանությունը, որից հետո շախմատիստներն ու հանդիսատեսն առիթ ունեցան դիտել հետաքրքիր շախմատային ֆիլմեր և ունկնդրել հայկական ու եվրոպական երաժշտություն։
Բացման արարողության կազմակերպիչն էր Միքայել Դովլաթյանը[2]։
Առաջնությանը մասնակցում էին 53 շախմատիստներ աշխարհի 9 երկրից (42-ը միջազգային գրոստմայստեր, 5-ը միջազգային վարպետ)։ Առաջնությանը մասնակցում էին աշխարհամասերի գործող չեմպիոնները և օլիմպիադայի հաղթողները, ինչպես նաև՝ երկու թիմ հրավիրված էր։ Թմերն են Հայաստանը (հյուրընկալող երկիր), Ռուսաստանը, Գերմանիան, Ուկրաինան (2000 թվականի օլիմպիադայի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ), Հունգարիան (1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ մրցանակակիր. հաղթողը Հայաստանն է, որն արդեն հյուրընկալ երկիր է որակվել), Ուզբեկստանը (1999 թվականի Ասիայի թիմային առաջնության հաղթող), Կուբան (2000 թվականի Համաամերիկյան թիմային առաջնության հաղթող), Իրանը, Մակեդոնիան (հրավիրված թիմեր)։ Աֆրիկա մայրցամաքի չեմպիոնը չի ժամանել[1]։ Առաջնությանը մասնակցում էին
Խտ | Հայաստան |
Ռեյտինգ | Խտ | Ուկրաինա |
Ռեյտինգ | Խտ | Ռուսաստան |
Ռեյտինգ | ||
1 | Վլադիմիր Հակոբյան | 2660 | 1 | Վասիլի Իվանչուկ | 2731 | 1 | Պյոտր Սվիդլեր | 2686 | ||
2 | Ռաֆայել Վահանյան | 2650 | 2 | Ռուսլան Պոնոմարյով | 2684 | 2 | Ալեքսեյ Դրեեվ | 2676 | ||
3 | Սմբատ Լպուտյան | 2618 | 3 | Վոլոդիմիր Բակլան | 2590 | 3 | Ալեքսանդր Գրիշչուկ | 2666 | ||
4 | Կարեն Ասրյան | 2604 | 4 | Վյաչիսլավ Էյնգորն | 2601 | 4 | Սերգեյ Ռուբլյովսկի | 2634 | ||
1պ | Աշոտ Անաստասյան | 2588 | 1պ | Օլեգ Ռոմանիշին | 2575 | 1պ | Կոնստանտին Սակաև | 2639 | ||
2պ | Արտաշես Մինասյան | 2581 | 2պ | Վադիմ Մալախատկո | 2555 | 2պ | Ալեքսանդր Մոտիլև | 2641 |
Խտ | Գերմանիա |
Ռեյտինգ | Խտ | Հունգարիա |
Ռեյտինգ | Խտ | Ուզբեկստան |
Ռեյտինգ | ||
1 | Արթուր Յուսուպով | 2633 | 1 | Պետեր Լեյկո | 2739 | 1 | Ռուստամ Կասիմջանով | 2706 | ||
2 | Քրիստոֆեր Լուց | 2643 | 2 | Զոլտան Գյիմեսի | 2605 | 2 | Շուխրատ Սաֆին | 2538 | ||
3 | Ալեքսանդր Գրաֆ | 2610 | 3 | Ռոբերտ Ռուք | 2582 | 3 | Սայդալի Իուլդաչև | 2523 | ||
4 | Թոմաս Լյութեր | 2604 | 4 | Զոլտան Վարգա | 2506 | 4 | Թահիր Վահիդով | 2506 | ||
պ | Ուվ Վյոնշ | 2542 | 1պ | Պետեր Ակս | 2530 | 1պ | Մարատ Ջումաև | 2473 | ||
2պ | Գաբոր Կալլայ | 2պ | Վլադիմիր Եգին | 2466 |
Խտ | Կուբա |
Ռեյտինգ | Խտ | Մակեդոնիա |
Ռեյտինգ | Խտ | Իրան |
Ռեյտինգ | ||
1 | Լեյնիեր Դոմինգես | 2596 | 1 | Նիկոլա Միտկո | 2514 | 1 | Էհսան Ղաեմ Մաղամի | 2513 | ||
2 | Ռ.Վերա Գոնսալես | 2557 | 2 | Տրայցե Նեդեվ | 2514 | 2 | Մորտեզա Մահջուբ | 2366 | ||
3 | Վալտեր Արենկիրիա | 2533 | 3 | Դրագոլյուբ Յասիմովիչ | 2486 | 3 | Մոհսան Ղորբանի | 2323 | ||
4 | Հիսուս Նոգուեյրաս | 2521 | 4 | Վլատկո Բոգդանովսկի | 2430 | 4 | Մորտեզա Դարբան | 2270 | ||
1պ | Արյամ Աբրեու | 2493 | 1պ | Վանկո Ստամենկով | 2378 | 1պ | Արաշ Ռողարի | 2276 | ||
2պ | Ն.Դելգադո Ռամիրես | 2487 | 2պ | Դեյան Ստոյանովսկի | 2412 | 2պ | Ալի Նիկ Նադդաֆ | 2262 |
90 րոպե բոլոր քայլերի համար, գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար։
Թիմի՝ առաջնությունում զբաղեցրած տեղն որոշվում է բոլոր պարտիաներում վաստակած միավորներով։ Հաղթանակի համար շնորհվում է 1(մեկ միավոր), ոչ-ոքու համար՝ ½(կես միավոր) և պարտության համար՝ 0(զրո միավոր)։ Հավասար միավորների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշները.
Բոլոր խաղերը սկսել են տեղական ժամանակով 16։00, բացառությամբ իններորդ շրջանի խաղերից, որոնք սկսել են տեղական ժամանակով 11։00։
հոկտեմբերի 12
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.