Շախմատի աշխարհի առաջնություն 2023
From Wikipedia, the free encyclopedia
2023 թվականի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղ, կայացել է 2023 թվականի ապրիլի 7-մայիսի 1-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում[1][2]։ Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել են հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչին և մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիրենը։ Մրցախաղի հիմնական 14 պարտիաներից հետո հաղթողը չի որոշվել, արագ շախմատի լրացուցիչ չորս պարտիաներից հետո աշխարհի 17-րդ չեմպիոն է դարձել չինացի Դին Լիրենը։
Արագ փաստեր
Հավակնորդ | Հավակնորդ |
Յան Նեպոմնյաշչի | Դին Լիրեն |
Ծնվել է 1990 թվականի հուլիսի 14-ին 32 տարեկան |
Ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 24-ին 30 տարեկան |
2022 թվականի Շախմատի հավակնորդների մրցաշարի չեմպիոն | 2022 թվականի Շախմատի հավակնորդների մրցաշարի փոխչեմպիոն |
Էլոյի գործակից։ 2795 | Էլոյի գործակից։ 2788 |
Պաշտոնական կայք | |
← |
Փակել
Դին Լիրենը վաստակել է €1.1 միլիոն ($1.4 միլիոն)՝ մրցանակային ընդհանուր հիմնադրամի 55%-ը։ Յան Նեպոմնյաշչին վաստակել է 45%-ը՝ €900,000։