5-րդ օլիմպիադա, շախմատային խաղերը կազմակերպվել են Ֆոլկստոնում 1933 թվականի հուլիսի 12-ից մինչև հուլիսի 23-ը. մասնակցել են 15 երկրներ։ Անցկացվել է 420 խաղ։

Արագ փաստեր Վայր, Պարտիաների քանակ ...
Շախմատային օլիմպիադա 1933
ՎայրՖոլկսթոուն
Պարտիաների քանակ420
Բացման արարողությունհուլիսի 12, 1933
Փակման արարողությունհուլիսի 23, 1933
Շախմատային օլիմպիադա 1931 Շախմատի օլիմպիադա 1935
Փակել

Ի սկզբանե ենթադրվում էր, որ հաջորդ Օլիմպիական խաղերը կկայանան 1932 թվականին Իսպանիայում, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով իսպանական շախմատային կազմակերպությունը հրաժարվել է կազմակերպել օլիմպիադան։ ՖԻԴԵ-ի կոնգրեսում ամերիկյան շախմատային կազմակերպությունը առաջադրել է իր թեկնածությունը, և Կոնգրեսը համաձայնել է, որ հաջորդ օլիմպիական խաղերն անցկացվեն 1933 թվականին Չիկագոյում։

ՖԻԴԵ-ի հարցումները երկար ժամանակ մնում են անպատասխան, որից հետո ամերիկյան շախմատային կազմակերպությունը հայտարարել է, որ գտնվում է ֆինանսական դժվարությունների մեջ և չի կարող կազմակերպել Օլիմպիադան։

Մնացել է քիչ ժամանակ, և Մեծ Բրիտանիայի շախմատի ֆեդերացիան համաձայնել է անցկացնել Օլիմպիական խաղերը հարավային Անգլիայյի Ֆոլկստոնե առողջարանային փոքր քաղաքում։ Սպասվում էր, որ օլիմպիադային կմասնակցեն ռեկորդային թվով թիմեր, սակայն ստացվել է ընդամենը 18 դիմում, իսկ խաղերին մասնակցել են 15 երկրների թիմեր։ Խաղերի անցկացման վայրի ու ժամանակի տեղափոխման փատճառով շատերը չէին հավատում, թե Անգլիան կհասցնի կարճ ժամանակում իրականացնել կազմակերպչական աշխատանքները։ Գերմանիայի թեիմը չի մասնակցել երկրում ֆաշիզմի արագ զարգացման ու սպորտի միլիտտարիզացման պատճառով. երկրում արգելվել են մարզական կազմակերպությունները, նրանց գույքը բռնագրավվել է, իսկ ղեկավարները՝ ձերբակալվել։ Սա ազդել նաև շախմատային միությունների և կազմակերպությունների վրա, որոնք ընդգրկված էին Համագերմանական շախմատային միության կազմում, որ ղեկավարում էր ֆաշիստական կոմիսարը։ Հետագայում Գերմանիան դուրս է գալիս Շախմատի միջազգային կազմակերպությունից։

Մասնակից թիմերի մեկ երրորդին կարելի էր համարել հաղթանակի հավակնորդներ։ Դրանց թվում էին Հունգարիան, Լեհաստանը և Միացյալ Նահանգները, որոնք արդեն հաղթել էին օլիմպիադաներում, ինչպես նաև Չեխոսլովակիան, Ավստրիան և Շվեդիան։

ԱՄՆ-ի հավաքականն առաջին իսկ տուրից դարձավ առաջնորդ մեկը մյուսի հետևից հաղթելով խաղերում։ Նրան հետևում էին Չեխոսլովակիայի և Շվեդիայի հավաքականները։ Վերջին տուրում հանդիպեցին առաջին տեղի հմինական հավակնորդները՝ ԱՄՆ-ի և Չեխոսլովակիայի հավաքականները։ Այդ ժամանակն ԱՄՆ-ի հավաքականն ուներ 37½ տոկոս միավոր Չեխոսլովակիայի հավաքականը՝ 35 տոկոս։ Չեխոսլովակիայի հավաքականը գրեթե զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը, իսկ առաջին տեղը գրավելու համար նրանք պիտի ԱՄՆ-ի հետ խաղում վաստակեին 3½ միավոր։ Խաղի սկզբում հաջողությունը Չեխոսլովակիայի հավաքականի կողմն էր. Սալոմոն Ֆլորը հաղթում է Իսահակ Կեջենին, Կարեն Օպոչենսկիի՝ Սիմոնսոնին, իսկ Ռեյֆիրժ - Ռոյբեն Ֆայն խաղն ավարտվեց ոչ ոքի։ Եզրափակիչ խաղում հանդիպում են Ֆրենկ Մարշալն ու Կարել Թրեյբալը մեծ լարվածության պատճառով, հակառակորդները այնքան էլ լավ չխաղացին և հաղթեց Ամերիկացի շախմատիստը։ Այսպիսով ԱՄՆ-ի հավաքականը երկրորդ անգամ հաղթում է գավաթը։

Չեխոսլովակիայի երբևէ հավաքականի զբաղեցրած ամենաբարձր հորիզոնականը երկրորդն էր։ Ամենալավ արդյունքը ցույց էր տվել Կ. Օպոչենսկին։

Վերջին տուրից առաջ երրորդ տեղին հավակնում էին երեք թիմեր՝ Շվեդիայի, Լեհաստանի և Հունգարիայի հավաքականները։ Ամենամեծ հնարավորությունը ուներ Շվեդիաի հավաքականը, սակայն վերջին տուրում նրանք կարողացան հավաքել միայն 1½ միավոր, որը վաստակեցին Լատվիայի հավաքականի խաղում, հունգարացիները ոչ ոքի խաղացին անգլիացիների հավաքականի հետ, իսկ Լեհաստանի հավաքականը պարտության մատնեց Իսլանդիական թիմին (4-0) հաշվով։ Մրցության ավարտին երեք թիմերն ունեին հավասար միավորներ։ Երրորդ տեղը գրավեց Շվեդիայի հավաքականը։

Հանդիսատեսը մեծ ուշադրություն էր դարձնում Ալեքսանդր Ալյոխինի խաղին, ով վերջերս վերադարձել էր շուրջերկրյա ճանապարհորդությունից։ Առաջին խաղերում զգացնել էր տալիս հոգնածությունը։ Երկրորդ խաղում նա պարտվեց Սավելի Տարտակովերին։ Միր Մալիխ Սուլթան-Խանի դեմ հինգերորդ պարտիայում, որը տևեց մոտ (11) ժամ (108 քայլ) բեկում մտցրեց նրա խաղում։ Դրանից հետո Ալեքսանդր Ալյոխինը խաղում էր ավելի վստահորեն։

Օլիմիպիադայի շնորհիվ հայտնի դարձած նոր անուններից կարելի է նշել Անդրեյ Լիլիենտալին (Հունգարիա)։

Օլիմպիադային խաղերին զուգահեռ անցկացվում էին կանանց աշխարհի առաջնությունն ու քիչ նշանակալի մի քանի անհատական մրցաշարերում։ Երկշրջան մրցմանը մասնակցել է 8 կին շախմատիստ։ Վերա Մենչիկը մրցաշարում հաղթել է 100 % արդյունքով (14-14)։

Կանոնակարգ

Տեղերի բաշխման չափանիշներ՝

  • Հավաքած միավորների քանակ։

Հավաքականներ

  • Ավստրիայի հավաքական
  • Բելգիայի հավաքական
  • Մեծ Բրիտանիայի հավաքական
  • Հունգարիայի հավաքական
  • Դանիայի հավաքական
  • Իսլանդիայի հավաքական
  • Իտալիայի հավաքական
  • Լատվիայի հավաքական
  • Լիտվայի հավաքական
  • Լեհաստանի հավաքական
  • ԱՄՆ-ի հավաքական
  • Ֆրանսիայի հավաքական
  • Չեխոսլովակիայի հավաքական
  • Շվեդիայի հավաքական
  • Շոտլանդիայի հավաքական

Թիմային արդյունքներ

Մանրամասն տեղեկատվություն Վայր, Երկիր ...
Վայր Երկիր 123456789101112131415 +=Միավորներ
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 33433323 112139
2  Չեխիա 3½2234 102237½
3 {{{2}}} Շվեդիա 1223 93234
4  Լեհաստան 122224 82434
5 {{{2}}} Հունգարիա 2233 84234
6  Ավստրիա 1223233 92333½
7 Լիտվա 0223242 73430½
8 {{{2}}} Ֆրանսիա 1½3 77028
9 {{{2}}} Լատվիա 12½11133 76127½
10  Անգլիա 112232 38327
11 {{{2}}} Իտալիա ½2221133 38324½
12 {{{2}}} Դանիա 2½½½½½33 49122½
13 Բելգիա Բելգիա 1½½110½12 211117
14 Իսլանդիա ½0012121131 111217
15 {{{2}}} Շոտլանդիա ½½1½½1½½½1123 112114
Փակել

Հաղթող թիմերի մասնակիցների արդյունքներ

ԱՄՆ։

  • Իսահակ Կեժդեն (+7 −1 =6)
  • Ֆրենկ Ջեյմս Մարշալ (+4 −0 =6)
  • Ռոյբեն Ֆայն (+6 −1 =6)
  • Արթուր Ուիլյամ Դեյկ (+5 −2 =7)
  • Ալբերտ Սիմոնսոն (+2 −2 =2)

Չեխոսլովակիա։

  • Սալոմոն Միխայլովիչ Ֆլոր (+6 −2 =6)
  • Կարել Տրեյբլ (+4 −3 =5)
  • Յոզեֆ Ռեյֆիր (+4 −1 =7)
  • Կարել Օպոչենսկի (+10 −0 =3)
  • Կարել Սկալիչկա (+3 −2 =0)

Շվեդիա։

  • Գիդեոն Շտայլբերգ (+3 −2 =9)
  • Գյոստա Շտոլց (+5 −3 =6)
  • Էրիկ Ռուբեն Լունդին (+7 −1 =6)
  • Կառլ Բեռնդտսոն (+6 −3 =5)

Անձնական լավագույն արդյունքներ

  • Առաջին տախտակ — Ալեքսանդր Ալեխին (Ֆրանսիա) — 9½ միավոր 12 հնարավորից (+8 −1 =3)
  • Երկրորդ տաղտակ — Ֆրենկ Մարշալ (ԱՄՆ) — 7 միավոր 10 հնարավորից (+4 −0 =6)
  • Երրորդ տաղտակ — Էրիկ Ռուբեն Լունդին (Շվեդիա) — 10 միավոր 14 հնարավորից (+7 −1 =6)
  • Չորրորդ տաղտակ — Կարել Օպոչենսկի (Չեխոսլովակիա) — 11½ միավոր 13 հնարավորից (+10 −0 =3)
  • Պահեստային — Անդրե Լիլենտալ (Հունգարիա) — 10 միավոր 13 հնարավորից (+7 −0 =6)

Գրականություն

  • Շախմատային բառարան / գլխավոր խմբագիր Լ. Յա. Աբրամով, հավաքական Գ. Մ. Գեյլեր։ — Մ։ Ֆիզկուլտուրա և սպորտ, 1964. — 152 էջ — 120 000 օրինակ։
  • Շախմատային օլիմպիադաներ / Յու. Ավերբահ, Բ. Տուրով Մոսկվա. Ֆիզկուլտուրա և սպորտ, 1974
  • Շախմատ . հանրագիտարանային բառարան / գլխավոր խմբագիր Ա. Ե. Կարպով. — Մ. Սովետական հանրագիտարան, 1990. — 280, 557 էջ — 624 վայրկյան. — 100 000 նմուշ. — ISBN 5-85270-005-3:
  • Միջազգային շախմատային Օլիմպիադաներ։ 1927—2006 / Խանամիրյան։ Երևան. 2006. — էջ 60-66

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.