![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Blini_Tanya.jpg/640px-Blini_Tanya.jpg&w=640&q=50)
Նրբաշերտեր
From Wikipedia, the free encyclopedia
Նրբաշերտեր (ռուս.՝ Блины), ռուսական խոհանոցի ուտեստ, պատրաստվում է ջրիկ խմորից՝ տապակի մեջ[1][2][3]։
![]() | |
Ռուսական խոհանոց, Ուկրաինական խոհանոց և Բելառուսական խոհանոց | |
Ենթատեսակ | pancake? |
Հիմնական | ալյուր, ջուր և ձու |
![]() |
Ռուսական նրբաբլիթները թխվում են խմորիչով և ցորենի ալյուրով պատրաստված խմորից։ Մատուցվում են տաք վիճակում՝ հալեցրած կարագով կամ թթվասերով։ Ինչպես նաև կարող են մատուցել ձկնկիթով, մարինացված կամ ծխեցված ձկով և ըստ ճաշակի ցանկացած խավարտով[1]։ Խոհարարության մեջ անթթխմոր խմորից պատրաստված նրբաշերտերը կոչվում են նրբաբլիթներ։ Դրանց մեջ կարելի է լցնել ցանկացած տեսակի միջուկ՝ կաթնաշոռ, միս, բրինձ, սունկ, մուրաբա, խնձոր[4][5][6]։ Օսեթական, չեչենական և ինգուշական խոհանոցներում նրբաբլիթները պատրաստվում են ցորենի և եգիպտացորենի ալյուրի խառնուրդից[7]։
Արևմտյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում նրբաբլիթները պատրաստվում են անթթխմոր խմորից[1]։ Նրբաբլիթներ (ֆր.՝ crêpe) թխում են նաև Ֆրանսիայում, Ավստրիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում[8]։
Տարբեր ազգերի նրբաբլիթները՝ մորդովյան՝ պաչատ, բուլղարական՝ պալաչինկա, հունգարա-անդրկարպատյան՝ պալաչինտա, լեհական՝ նալեսնիկի, ուկրաինա-բելառուսական՝ նալիստնիկ, մոնղոլական՝ գամբիր, հնդկական՝ դոսա, եթովպիական՝ ինջերա։