![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/Flag_of_Norway.svg/langhy-640px-Flag_of_Norway.svg.png&w=640&q=50)
Նորվեգիայի երաժշտություն
From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգիան բավականին նոսր բնակեցված երկիր է Եվրոպայում։ Ունի 385,252 կմ² տարածք և մոտ 5,000,000 բնակչություն։ Երկրի կարևոր մշակութային ճյուղերից մեկը երաժշտությունն է։ Նորվեգիայի երաժշտությունը ուսումնասիրվել է վաղեմի ժամանակներից, որը վկայում են պեղումների արդյունքում հայտնաբերված հուշարձանները (մ․թ․ա․ II դար), նվագարանների պատկերները քարի և փայտե զարդամոտիվների վրա (մ․թ․ II դար), որոշ երաժշտական գործիքներ՝ ֆել և գիգ ջութակներ, լուր եղջերափող, լանգարպ կամ լանգելեգ տավիղներ հիշատակող սագաները։ Պահպանվել են հին ժողովրդական նվագարաններ՝ բուկկեհոռն (այծեղջյուր), պրիլլար (ցուլեղջյուր), տրիլլեհոռն (եղջերափողակ), սելյե (սրինգ)։ 19-րդ դարի վերջերին Նորվեգիան տնտեսական մեծ աճ է ապրում իր քաղաքաշինությամբ և արդյունաբերությամբ, որի արդյունքում, այդ քաղաքներում երաժշտությունը՝ օպերային ներկայացումները, սիմֆոնիկ համերգները բարձր մակարդակով են ներկայացվում։ Այս դարաշրջանում անվանի կոմպոզիտորներ Էդվարդ Գրիգը և Յոհան Սվենդսենը Եվրոպական երաժշտական ավանդույթները միավորեցին նորվեգական տոնայնությունների հետ։ Երաժշտությունն ու պարային երաժշտությունը մեծ վերելք ունեցան և սա շարունակվեց 20-րդ դարում, նույնիսկ, երբ գրամաֆոնային ձայնագրություններն ու ռադիոն դարձան տարածված։ 20-րդ դարի վերջին կեսին Նորվեգիան աշխարհի շատ այլ երկրների նման արմատական վերածնունդ ապրեց։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/Flag_of_Norway.svg/320px-Flag_of_Norway.svg.png)