From Wikipedia, the free encyclopedia
Նորմանդիա-Նեման, Մարտնչող Ֆրանսիա, 1-ին առանձին կործանիչ ավիացիոն գունդ, որը կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիա-Իտալիա-Ճապոնիա առանցքի ուժերի դեմ խորհրդա-գերմանական ճակատում՝ 1943-1945 թվականներին[2]։
Նորմանդիա-Նեման | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | Էսկադրիլիա |
Երկիր | Ֆրանսիա |
Մտնում է | Ֆրանսիայի ռամաօդային ուժեր |
Շրաբ | Mont-de-Marsan Air Base, Մոն դե Մարսան |
Անվանված է | Նորմանդիա և Նեման |
Պատմություն | |
Ստեղծվեց | 1942 |
Ճակատամարտեր |
|
Կազմավորվել է սովետա-ֆրանսիական համաձայնագրով (1942 թվականի նոյեմբերի 25) Իվանովոյի ավիացիոն բազայում ֆրանսիացի 14 կամավոր օդաչուներից և 58 մեխանիկներից[2]։ 1943 թվականի հուլիսից որպես գունդ (ֆրանսիական մարտական դրոշով) մտել է 1-ին օդային բանակի (հրամանատար՝ Ս․ Խուդյակով, Մ․ Գրոմով, Տ․ Խրյուկին) 303-րդ ավիադիվիզիայի (հրամանատար՝ գեներալ Գ․ Զախարով) մեջ[3]։ Նորմանդիա-Նեմանի հրամանատարներ են եղել՝ մայոր ժան Լուի Տյուլյանը (1942-1943), փոխգնդապետ Պիեռ Պույադը (1943-1944), փոխգնդապետ Լուի Դելֆինոն (1945)։ Գնդի տեխնիկական անձնակազմը (230 մարդ) խորհրդային էր (ղեկավար՝ գվարդիայի ինժեներ-մայոր Ս․ Աղավեչյան)։ 303-րդ ավիադիվիզիայի հրամանատար, ավիացիայի գեներալ-մայոր Գ․ Զախարովը հանձնարարություն է տալիս Նորմանդիա-Նեման-ի հրամանատար, փոխգնդապետ Լուի Դելֆինոյին (Արևելյան Պրուսիա, 1945 թվականի հունվար) Գունդը մարտնչել է Արևմտյան և 3-րդ Բելառուսական ռազմաճակատներում[3]։ Մասնակցել է Օրյոլ, Սմոլենսկ, Վիտեբսկ, Օրշա, Մինսկ, Վիլնյուս, Կաունաս քաղաքների ազատագրմանը և Քյոնիգսբերգ, Պիլլաու քաղաքների (Արևելյան Պրուսիա) գրավմանը։ Ֆրանսիացի օդաչուները 1943 թվականի մարտի 22-ից 1945 թվականի մայիսի 9-ը՝ Յակ-1, յակ-9, յակ-3 կործանիչներով կատարել են 5240 մարտական թռիչք, մղել 869 օդային մարտ, խփել թշնամու 273 ինքնաթիռ[4]։ Նեմանի գետանցմանը մասնակցելու համար արժանացել է «Նեմանյան» անվանմանը[4]։ Գնդից զոհվել է 42 մարդ։ Չորս օդաչուի (Մարսել Լեֆեր (ետմահու), Մարսել Ալբեր, ժակ Անդրե, Ռոլանդըլա Պուապ) շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Նորմանդիա-Նեմանը պարգևատրվել է Կարմիր դրոշի, Ալեքսանդր Նևսկու, ֆրանսիական Պատվո լեգեոնի և այլ շքանշաններով։ Ֆրանսիական ռազմաօդային ուժերում ներկայումս գոյություն ունի Նորմանդիա-Նեման ավիազորամաս (Ռեյմսի ավիաբազայում)[5]։ Նորմանդիա-Նեման գնդի ֆրանսիացի օդաչու-վետերանները միավորված են Նորմանդիա-Նեման գնդի վետերանների միության, իսկ խորհրդային տեխնիկ-վետերանները՝ Նորմանդիա-Նեման գնդի վետերանների խորհրդի մեջ[6]։
Անուն | Պատկանելիությունը | Կյանքի տարիներ | Նորմանդիա-Նեման կազմի մեջ | Նշումներ |
---|---|---|---|---|
Մարսել Օլիվիե Ալբեր | Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր | 25 նոյեմբերի 1917 - 23 օգոստոսի 2010 | 28 նոյեմբերի 1942 - 12 դեկտեմբերի 1944 | |
Ժան Տյուլյան | Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր | 27 նոյեմբերի 1912 - 17 հուլիսի 1943 | 28 նոյեմբերի 1942 - 28 հուլիսի 1943 | անհետ կորած |
Լեոն Ուգլոֆֆ | Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր | 4 հոկտեմբերի 1919 - 24 հուլիսի 1947 | 17 հոկտեմբերի 1944 - 08 մայիսի 1945 | խփված 3 փետրվարի 1945, մահացել է դժբախտ պատահարի հետևանքով |
Բրունո դե Ֆալետան | Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր | 12 հունիսի 1917 - 30 հունիսի 1944 | 7 հունվարի 1944 - 30 հունիսի 1944 | մահացել է դժբախտ պատահարի հետևանքով |
Կոնստատին Ֆելդցեր | Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր | 12 հոկտեմբերի 1909 - 29 դեկտեմբերի 1988 | 22 դեկտեմբերի 1943 - 1 օգոստոսի 1944 | ընկել է գերի, փախել է |
Պոլ դե Ֆորժ | Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր | 28 հունիսի 1912 - 31 օգոստոսի 1943 | 9 հունիսի 1943 - 31 օգոստոսի 1943 | խփված 15 հուլիսի 1943, անհետ կորած |
Իվ Ֆոռու | Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր | 11 նոյեմբերի 1918 - հոկտեմբերի 1978 | 3 օգոստոսի 1943 - 12 դեկտեմբերի 1944 | վիրավորվել է 31 օգոստոսի 1943 |
Անրի Ֆուկո | Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր | 17 դեկտեմբերի 1908 - 21 ապրիլի 1944 | 3 օգոստոսի 1943 - 21 ապրիլի 1944 | խփված 27 օգոստոսի 1943, վիրավորվել է 22 սեպտեմբերի 1943, մահացել է դժբախտ պատահարի հետևանքով |
Մորիս Շալ | Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր | 18 հունիսի 1911 - 27 մարտի 1945 | 18 մարտի 1944 - 27 մարտի 1945 | անհետ կորած |
Ռենե Շալ | Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր | 6 հունիսի 1913 - 4 ապրիլի 2006 | 18 մարտի 1944 - 18 հունվարի 1945 | վիրավորվել է |
Մարկ Շարաս | Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր | 24 մայիսի 1916 - 30 հուլիսի 1949 | 24 փետրվարի 1944 - 8 մայիսի 1945 | խփված 28 հուլիսի 1944, խփված 17 հունվարի 1945 |
Ժոզեֆ Շենդորֆ | Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր | 18 սեպտեմբերի 1919 - 21 նոյեմբերի 1970 | 24 փետրվարի 1944 - 8 մայիսի 1945 | |
Ժան Էմոնե | Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր | 31 հոկտեմբերի 1914 - 20 հոկտեմբերի 1949 | 18 մարտի 1944 - 17 հոկտեմբերի 1944 | մահացել է դժբախտ պատահարի հետևանքով |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.