![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4b/Nome_Alaska_aerial_2006.jpg/640px-Nome_Alaska_aerial_2006.jpg&w=640&q=50)
Նորթոն Սաունդ
From Wikipedia, the free encyclopedia
Նորթոն Սաունդ, Բերինգի ծովում՝ Ալյասկայի արևմտյան ափերի մոտ գտնվող ծոց։ Ընկած է Սյուդարդ թերակղզուց հարավ[1]։ Նորթոն Սաունդը 240 կմ երկարություն և 200 կմ լայնություն ունեցող ծոց է։ Յուկոն գետը հոսում է Նորթոն Սաունդում։ Ծոցը հունիսից հոկտեմբեր ամիսներին չի սառչում[2]։
Նորթոն Սաունդ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ռելիեֆի ձև և ֆյորդ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ալյասկա |
Մասն է | Բերինգի ծով |
![]() | |
![]() |
Նորթոն Սաունդը հայտնաբերվել է նավապետ Ջեյմս Կուկի կողմից 1778 թվականի սեպտեմբերին։ «Նորթոնի ծոց» անունը դրվել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակ սըր Ֆլեթչեր Նորթոնի պատվին։
Նորթոն Սաունդի ափամերձ հատվածը դարեր շարունակ բնակեցրել են Ամերիկայի բնիկները` հարավային Ալյասկայի կենտրոններում ապրող յուպիկները։ Յուպիկները ապրում էին դեպի գետի հարավ, իսկ հյուսիսում՝ ինուպիաթներն էին։ Բացի Նոմից, ծոցում են նաև Էլիմ, Գոլովին, Ստեբինս, Ուայթ-Մաունթին, Կոյուկ, Շակթուլիկ, Սենթ-Մայքլ և Ունալաքլիթ քաղաքները։ Ամեն տարի շների լեռնադահուկային մրցավազք է տեղի ունենում Ունալաքլիթ և Նոմ քաղաքների գյուղերի միջև։
USS Norton Sound (AVM-1) դասի ավիակիրը Նորթոն Սաունդի անունն է ստացել։