Նորա Կ. Ջեմիսին (անգլ.՝ Nora K. Jemisin, սեպտեմբերի 19, 1972[1][2], Այովա Սիթի, Այովա, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող և բլոգեր։ «Լոկուս», «Նեբյուլա» և «Հյուգո» մրցանակների դաֆնեկիր, ընդ որում վերջին մրցանակը ստացել է երեք տարի անընդմեջ։
Նորա Ջեմիսին | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1972[1][2] (51 տարեկան) |
Ծննդավայր | Այովա Սիթի, Այովա, ԱՄՆ |
Գրական անուն | N. K. Jemisin |
Մասնագիտություն | վիպասան, գիտաֆանտաստիկ գրող և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թուլեյնի համալսարան |
Ժանրեր | ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | The Inheritance Trilogy? և The Broken Earth? |
Պարգևներ | |
Կայք | nkjemisin.com |
N. K. Jemisin Վիքիպահեստում |
Կենսագրություն
Նորան ծնվել է Այհովա նահանգի Այհովա Սիթիում։ Մանկությունը անցել է Նյու Յորքում և Մոբիլում (Ալաբամա)։ 1990-1994-ական թվականներին սովորել է Տուլենի համալսարանում, ստանալով հոգեբանության բակալավրի աստիճան[11]։ Մագիստրատուրան ավարտել է Մերիլենդի համալսարան Քոլեջ Պարկում։ Ներկայումս ապրում է Նյու Յորքում։
Գրողի կարիերան սկսել է 2002 թվականին, գրել է մի քանի պատմվածքներ և վեպեր[11]։ 2010 թվականին Նորայի «Non-Zero Probabilities» պատմվածքը հայտնվել է «Նեբյուլա» և «Հյուգո» մրցանակների եզրափակչում` «Լավագույն պատմվածք » անվանակարգում[12]։
Դեբյուտային վեպը` «Հարյուր հազար թագավորությունը» 2010 թվականին առաջադրվել է Նեբյուլա» մրցանակի «Լավագույն վեպ» կատեգորիայում[13]։ 2011 թվականին առաջադրվել է «Հյուգո», «Ֆենտզիի համաշխարհային մրցանակի» և «Լոկուս» մրցանակների (հաղթել է «Լավագույն դեբյուտային վեպ» անվանակարգում)[14]։
2016 թվականին նրա «Հինգերորդ սեզոն» վեպը «Կործանված Երկիր» շարքից որպես լավագույն վեպ արժանացել է «Հյուգո» մրցանակի[15]։ Այդ շարքի շարունակությունը` Օբելիկսի դարպասները»` 2017 թվականին դարձել է «Հյուգո»-ի մրցանակակիր[16]։ «Քարե դրախտ» շարքի երրորդ վեպը 2018 թվականին արժանացել է ֆանտաստիկ ստեղծագործությունների հեղինակների համար նախատեսվված երեք գլխավոր մրցանակներ`«Լոկուս», «Նեբյուլա» և «Հյուգո»։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.