From Wikipedia, the free encyclopedia
Նոնգ Տում (թաի.՝ น้องตุ้ม ปริญญา เจริญผล, իրական անունը՝ Պարինյա Չարոենպհոլ, հունիսի 9, 1981, Չիանգմայ, Թաիլանդ), թայլանդացի տրանսեքսուալ (կատոյ), համարվում է թայլանդական ձեռնամարտի նախկին չեմպիոն, ներկայումս աշխատում է, որպես դերասանուհի և մոդել։
Նոնգ Տումը ծնվել է աղքատ գյուղացիական ընտանիքում։ Մանկությունից նա բոլորից տարբերվել է իգական գենդերային դերին, սիրում էր հագնել կանացի զգեստներ և օգտագործել կոսմետիկա, որի պատճառով դարձել է ծաղրանքի առարկա և ենթարկվել է բռնության։ Սկզբնական կրթությունը ստացել է բուդդայական տաճարում, ապա սկսել է սովորել քիքբոքսինգ, որպեսզի օգնի ծնողներին և աշխատի գումար սեռի փոխման վիրահատութան համար[1][2]։ Երիտասարդ տղայի մեջ միանգամից զգացվեց մարտական տաղանդ։
Նոնգ Տումը ազգային ճանաչում ունեցավ 1988 թվականի փետրվարին, երբ Բանգկոկում գրանցեց սենսացիոն հաջողություն իր առաջին մենամարտում, որտեղ հանդես էր եկել կանացի դիմահարդարմամբ։ Դա դարձավ լայն քննարկման առարկա։ Մինչ այդ Թայլանդի կառավարությունը վախենալով երկրի հռչակի վարկաբեկումից, չէին թույլատրում կատոյներին մասնակցություն ունենալ սպորտում։ Օրինակ 1996 թվականին կատոյների և հոմոսեքսուալների «Երկաթե լեդի» վոլեյբոլային թիմը հաղթեց ազգային մրցույթներում, բայց նրանց արգելվեց մրցույթների մասնակցել ազգային հավաքականի հետ։ Սակայն այդ անօրինակ իրավիճակը մեծ ուշադրություն հրավիրեց դեպի Նոնգ Տումը, նրա ելույթների ժամանակ հավաքվում էր մեծ ամբոխներ և որոշվեց նրան թողնել[1]։
1999 թվականին մասնակցում է անսովոր մենամարտի, ճապոնուհի ըմբշամարտիկ Կիոկո Ինոուեի հետ, որտեղ հեշտորեն հաղթանակ է տանում։ Դրա արդյունքում Պարինյան ամբողջ Ճապոնիայում դառնում է ճանաչված։
Սակայն սկսված հորմոնային թերապիայի ժամանակ նրա մարմինը փոխվում է, կուրծքը մեծանում է, Պարինյան սկսում է քաշ հավաքել և 1999 թվականին նա հեռանում է պրոֆեսիոնալ սպորտից և դիմում է սեռի փոխման վիրահատությանը[3]։ Նա սկսում է երգել, նկարահանվել ֆիլմերում, աշխատում է որպես մոդել[1]։
2003 թվականի նկարահանվում է նրա մասին կենսագրկան ֆիլմ՝ «Հիանալի ձեռնամարտիկ», որը ստանում է մի քանի մրցանակ։
2006 թվականին նա վերադառնում է մարտական ռինգ և մասնակցում է մի շարք հատուկ մարտերում։ Բացի այդ, նույն թվականին նկարահանվել է թայլանդական «Սնդիկ» գեղարվեստական ֆիլմում։
Նոնգ Տումը մեծացնում է որդեգրված երեխային՝ դուստր Նասարուին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.