Նոթբուք
շարժական օգտագործման համար ծալովի շարժական անհատական համակարգիչ / From Wikipedia, the free encyclopedia
Նոթբուք (անգլ.՝ notebook, բառացի՝ «բլոկնոտ», «նոթատետր»), դյուրակիր անհատական համակարգիչ, որի կորպուսի մեջ ընդգրկված են ստացիոնար համակարգչի տիպիկ բաղադրամասերը՝ էկրան, ստեղնաշար և մատնանշման սարք (սենսորային պանել կամ թաչփադ), գրպանային համակարգիչ, ինչպես նաև մարտկոց։ Նոթբուքներն ունեն փոքր չափսեր և քաշ, նոթբուքերի ինքնավար աշխատանքի ժամանակը լինում է 1-ից մինչև 15 ժամի սահմաններում։