Նյարդային կենտրոն
From Wikipedia, the free encyclopedia
Նյարդային կենտրոն, նեյրոնների համախումբ կենտրոնական նյարդային համակարգում, որոնք կատարում են որոշակի ֆունկցիա կամ ֆունկցիաներ, պատասխանատու են որոշակի ռեֆլեքսի կամ ռեֆլեքսների համար[1][2]։ Օրինակ, երկարավուն ուղեղում տեղակայված այն նեյրոնների խումբը, որոնք պատասխանատու են շնչառության իրագործման համար, կազմում են շնչառական նյարդային կենտրոնը։ Նյարդային կենտրոնի վնասման դեպքում այլ նյարդային կենտրոններ որոշ դեպքերում մասնակիորեն կարող են իրենց վրա վերցնել առաջինի աշխատանքը[3]։ Սա նյարդային կենտրոնների պլաստիկության շնորհիվ է։
Նյարդային կենտրոնները տարբերակվում են անատոմիական և ֆիզիոլոգիական տեսակետներից։ Անատոմիական տեսակետից նյարդային կենտորնը նեյրոնների համախումբ է, որը կատարում ե որոշակի ֆունկցիա կամ ֆունկցիաներ։ Ֆիզիոլոգիական տեսակետից նյարդային կենտրոն են անվանում անատոմիական կենտրոնների ամբողջությունը, որոնք պատասխանատու են որչէ խոշոր, գլոբալ ֆունկցիայի կամ գործունեության ապահովման համար[4]։ Օրինակ. անատոմիական նյարդային կենտրոններ կան ողնուղեղում, երկարավուն ուղեղում, վարոլյան կամրջում, հիպոթալամուսում և այլ տեղերում։ Նրանցից յուրաքանչյուրն անատոմիական տեսակետից առանձին շնչառական նյարդային կենտրոն է։ Սրանց ամբողջությունը կազմում է շնչառական նյարդային կենտրոնը` ֆիզիոլոգիական տեսակետից։