From Wikipedia, the free encyclopedia
Նյաչանգ (վիետ․՝ Nha Trang), կենտրոնական Վիետնամի Կհանհոա նահանգի մայրաքաղաքն է։ Այն գտնվում է Հարավչինական ծովի ափին, Հանոյից գտնվում է 1280 կիլոմետր, իսկ Հոշիմինից՝ 439 կիլոմետր հեռավորության վրա[2]։ Վիետնամի ամենատարածված բուժավայրերից մեկն է օտարազգի զբոսաշրջիկների շրջանում[3].։
Բնակավայր | ||
---|---|---|
Նյաչանգ | ||
Երկիր | Վիետնամ | |
Համայնք | Khánh Hòa? | |
Մակերես | 251 կմ² | |
Բնակչություն | 392 279 մարդ (2015)[1] | |
Փոստային դասիչ | 625080 | |
Պաշտոնական կայք | nhatrang.khanhhoa.gov.vn | |
| ||
Հիմնադրվել է տիամաների կողմից, որը կազմել է Տյամպա պետության մի մասը և կոչվել է Կաութհարա[4]։ Վարկածներից մեկի համաձայն, «Նյաչանգ» անունը ծագել է Տյամպա պետությունից։ Դա վիետնամական ընթերցանության տիամական գետ է, որի վրա գրված է՝ Յաչանգ[5]։ Նախկինում Նյաչանգը սովորական ձկնորսական գյուղ էր, սակայն Ֆրանսիական Հնդկաչինի հետ միաժամանակ այն սկսել է զարգանալ որպես առողջարանային քաղաք, և այժմ այն համարվում է երկրի առողջարանային կենտրոններից մեկը։
Քաղաքի բնակիչները զբաղվում էին ձկնորսությամբ, մշակում էին ձկներ և սպասարկում էին զբոսաշրջիկներին։ Նյաչանգում կար ոչ մեծ ծովային նավահանգիստ։
Միջին տարեկան ջերմաստիճանը 23-26 ջերմային միավոր է ըստ Ցելսիուսի սանդղակի։ Օդի նվազագույն ջերմաստիճանը դիտվում է ձմռանը՝ 10-13 աստիճան, բայց դա հազվադեպ է լինում։ Ամռանը առավելագույն ջերմաստիճանը հասնում է 37 աստիճանի։ Սովորաբար ջերմաստիճանը ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը պահպանվում է 22-28 աստիճանով։
Այստեղ տեղումների քանակն ավելի քիչ է, քան մյուս շրջաններում, բայց երբեմն լինում է ավելի խոնավ։ Չնայած այն հանգամանքին, որ անձրևները լինում են հազվադեպ (առավել խոնավ ամիսներն են նոյեմբերից փետրվար ամիսները), բայց դրանք լինում են շատ ուժեղ։ Քանի որ քաղաքը պաշտպանված է լեռներով, այստեղ փոթորիկների և տայֆունների հավանականությունը այնքան բարձր չէ, որքան հարևան նահանգներում։ 2010 թվականի աշնանը տեղի է ունեցել հզոր տայֆուն, սակայն տուժածներ չեն եղել։
Նյարանգում ծովի ջրի ջերմաստիճանը 26-29 աստիճան է, սակայն հունվար-փետրվար ամիսներին այն սառում է՝ 24 աստիճանից ոչ բարձր։ Ծովի կենդանական աշխարհը բազմազան է։ Հանդիպում են ծովախեցգետիններ, ութոտնուկ, օմար և այլ տարբեր տեսակի ձկներ։ Հանդիպում են մեդուզաներ, որոնք մարդկանց մոտ կարող են առաջացնել արագանցանելի այրվածքներ (օգոստոս-փետրվար)։
Քաղաքի ավազոտ լողափը կազմում է մոտ 7 կիլոմետր։ Մանրահատիկ ավազում գերակշռում է դեղին գույնը։ Չնայած ավազի գույնը տատանվում է բաց դեղինից մինչև դարչնագույն։ Որոշ ափամերձ վայրերում հանդիպում է նաև մեծաբեկոր ավազ (քաղաքի ծայրամասերում)։
Մոտակա օդանավակայանը Կամրան միջազգային օդանավակայանն է, որը գտնվում է Կամրան քաղաքում՝ Նյաչանգ քաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Օդանավակայանը չպետք է շփոթել Նյաչանգ քաղաքի կենտրոում գտնվող ավիաբազայի հետ, որտեղ վերապատրաստվել են Վիետնամի Ժողովրդական բանակի օդաչուները։
Նյաչանգի բուժավայրը եղել է նաև կայսերական ժամանակ, երբ Վիետնամը ֆրանսիական գաղութ էր։ Այստեղ էին այցելում էին Հոշիմին քաղաքի բնակիչները, ինչպես նաև ամբողջ աշխարհի զբոսաշրջիկները։
2013 թվականից Նյաչանգում ակտիվորեն կառուցվել են հյուրանոցներ և բնակելի շենքեր։
Քաղաքի լողափը մունիցիպալ է և միայն փոքր տարածքների մոտ գտնվողներն են համարվում մասնավոր սեփականություն։
Նյաչանգ քաղաքում որպես տեսարժան վայր և խորհրդանիշ համարվում է Պոնագարը՝ տիամաների աշտարակը, որը կառուցվել է XIII դարի վերջերին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.