![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/90/Nifedipine_Structural_Formulae.svg/langhy-640px-Nifedipine_Structural_Formulae.svg.png&w=640&q=50)
Նիֆեդիպին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Նիֆեդիպին, վաճառվում է Ադալաթ ապրանքանիշի անվան տակ, դեղորայք, որն օգտագործվում է ստենոկարդիան, արյան բարձր ճնշումը, Ռեյնոյի ֆենոմենը և վաղաժամ ծննդաբերությունները կառավարելու համար[2]։ Այն համարվում է Պրինցմետալի ստենոկարդիայի բուժման ընտրության մեթոդ և կարող է օգտագործվել հղիության գերճնշման բուժման համար[2]։ Դրա օգտագործումը վաղաժամ ծննդաբերության ժամանակ կարող է թույլ տալ, որ ստերոիդները ավելի շատ ժամանակ ունենան երեխայի թոքերի գործառույթը բարելավելու համար և ժամանակ տրամադրեն մորը որակյալ բժշկական հաստատություն տեղափոխվելու համար[2]։ Նիֆեդիպինն ընդունում են բերանացի և արտազատվում է արագ և դանդաղ արձակման եղանակով[2]։
Նիֆեդիպին | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Այլ անվանումներ | Ադալաթ, Պրոկարդիա |
Ավանդական անվանում | Նիֆեդիպին |
Քիմիական բանաձև | C₁₇H₁₈N₂O₆ |
Մոլային զանգված | 5,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Դասակարգում | |
CAS համար | 21829-25-4 |
PubChem | 4485 |
EINECS համար | 244-598-3 |
SMILES | CC1=C(C(C(=C(N1)C)C(=O)OC)C2=CC=CC=C2[N+](=O)[O-])C(=O)OC |
ЕС | 244-598-3 |
ChEBI | 4330 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են ուշագնացության զգացողություն, գլխացավ, հոգնածության զգացողություն, ոտքերի այտուցվածություն, հազ և շնչահեղձություն[2]։ Լուրջ կողմնակի ազդեցությունները կարող են ներառել արյան ցածր ճնշումը (հիպոտոնիա) և սրտի կանգը[2]։ Կան մի քանի ապացույցներ, որ հղիության ընթացքում օգտագործումը ապահով է. սակայն նրա օգտագործումը կրծքով կերակրման ժամանակ խորհուրդ չի տրվում[3]։ Դա Դիհիդրոպիրիդինի տիպի կալցիումական անցուղիների արգելափակիչ է[2]։
Նիֆեդիպինը հայտնաբերվել է 1969 թվականին և 1981 թվականին օգտագործվել է ԱՄՆ-ում[2][4]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում է, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկն է համարվում[5]։ Նիֆեդիպինը հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[2]։ Դանդաղ արձակման ձևի համար զարգացող աշխարհում մոտավորապես 1.90-3.80 ԱՄՆ դոլար է ծախսվում ամսական կտրվածքով[6]։ Միացյալ Նահանգներում այն կազմում է ամսական մոտ 40-60 դոլար, կախված դոզայից[2]։