![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f8/Strada_principale_di_Nissoria.jpg/640px-Strada_principale_di_Nissoria.jpg&w=640&q=50)
Նիսորիա
From Wikipedia, the free encyclopedia
Նիսսորիա (իտալ.՝ Nissoria) համայնք Իտալիայում, մտնում է Սիցիլիա գավառի մեջ, Էննա կենտրոնին է կցված վարչականորեն։
Կոմունա | ||
---|---|---|
Նիսորիա | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Իտալիայի վարչական բաժանում | ԷննաԷննա (համայնք)|Էննա | |
Համայնք | Free Municipal Consortium of Enna? և Էննա | |
Մակերես | 61,83 կմ² | |
ԲԾՄ | 691±1 մետր | |
Բնակչություն | ▼2844 մարդ (հունվարի 1, 2023)[1] | |
Խտություն | 49 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 0935 | |
Փոստային դասիչ | 94010 | |
Ավտոմոբիլային կոդ | EN | |
ISTAT | 086013 | |
Պաշտոնական կայք | comune.nissoria.en.it | |
| ||
Բնակչությունը կազմում է 3015 մարդ, բնակչության խտությունը՝ 49մարդ/կմ2։ Զբաղեցնում է 61 կմ2 տարածք, Փոստային ինդեքս՝ 94010, հեռախոսային կոդ՝ 0935:
Քաղաքի պատմությունը կապված է երկու առանձին տարածքների հետ. արևային սարահարթից, որտեղ այժմ քաղաքի կենտրոնն է տեղադրված, և ծայրամասից, որը կոչվում է Տորրե և որտեղ 6-րդ դարից ի վեր հնագույն քաղաք Նուսիրան է գտնվում՝ հիմնված արևելքից ներգաղթածների կողմից, որոնք իրենց հետ Գրիգոր Լուսավորչի հավատքն էին բերել Հայաստանից։ Սբ. Գրիգոր Լուսավորիչին մինչև 1855 թվ.-ը համարել են Նիսսորիայի հովանավորը։
13-րդ դարում պաշտպանողական փլատակների կառուցումը և 1953 թվ.-ին երևան եկած ոսկե բյուզանդական զարդարանքները(6-7-րդ դարեր) հաստատում են այս տարածքի հայտնիությունը և արժեքը։
Քաղաքը 861 թվ.-ին արաբների կողմից գրավված է եղել։ Գրաֆ Ռոջերը քաղաքը նվիրել է եպիսկոպոս Տրոինին, հետագայում 1095-1096 թթ.-ին պատկանել է եպիսկոպոս Մեսսինին։ Ֆրիդրիխ 2-րդը սրբերին հակառակ տարածքը կիսել է 24 մասի և հաստատել է բարոնների կառավարումը։ Այս ժամանակներից Նուսիրայի (Nysira) տարածքը ստացել է Նոբիլ Բարոնիա (Nobile Baronia) անունը, որտեղից էլ գալիս է ժամանակակից անունը՝ Նիսսորիա (Nissoria):
1746 թվ.-ին Ֆրանչեսկո Ռոդրիգո Մոնկադա Վենտիմիլիա Արագոնան, արքայազն Պատերնոն տեղափոխեցին քաղաքը այն տեղում, որտեղ այժմ գտնվում է։