Նիսա
ավերված բերդաքաղաք Թուրքմենստանում From Wikipedia, the free encyclopedia
ավերված բերդաքաղաք Թուրքմենստանում From Wikipedia, the free encyclopedia
Նիսա (թուրքմ.՝ Gadymy Nusaý, պարս.՝ نسا, հին հունարեն՝ Νισαία), հին և միջնադարյան քաղաք Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադից 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Նիսա | |
---|---|
Տեսակ | բնակավայր, հնագիտական հուշարձան և անտիկ քաղաք |
Երկիր | Թուրքմենստան[1] և Պարթևստան |
Վարչատարածք | Hyrcania? |
Մակերես | 77,905 հեկտար և 400,3 հեկտար |
Մ․թ․ա․ III – մ․թ․ III դարերում Նիսան կազմված էր բուն քաղաքից (Նոր Նիսա) և ամրացված թագավորական նստավայրից (Հին Նիսա, Միհրդատկերտ)։
Կանոնավոր պեղումները տարվել են 1946-1960 թվականներին, Միխայիլ Մասոնի ղեկավարությամբ։ Բացվել են ամրոցի պատերի, տաճարների, կավե մոնումենտալ քանդակներով պալատական դահլիճի, տնտեսական ու բնակելի կառույցների և, հավանաբար, թագավորական գանձարանի մնացորդներ, որոնք բնորոշ են Պարթևական թագավորության մ․թ․ա․ III–I դարերի մշակույթին։ Գտնվել են նաև արամեական գրերով պարթևերեն կազմված տնտեսական վավերագրեր (մ․թ․ա․ I դար)։
Պարթևական թագավորության անկման հետ անկում է ապրել նաև Նիսան։ Վերականգնվել է V դարի 2-րդ կեսից։ Որպես ֆեոդալական քաղաք Նիսան առավել նշանավոր է եղել XI –XII դարերում։ Վերջնական անկումը սկսվել է XVI դարում։
XIX դարի 20-ական թվականներին Նիսան արդեն ավերակ էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.