հայ երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Նինա Հովսեփի Ղորղանյան (Դարիալի, Նունե Կորգանովա, նոյեմբերի 20, 1852, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1896[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն), հայ երգչուհի (մեցցո-սոպրանո), մանկավարժ։
Նինա Ղորղանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1852 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1896[1] Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո[1] |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Բեստուժևյան դասընթացներ[1] |
Կոմպոզիտոր Գենարիոս Ղորղանյանի և Հեղինե ու Մարիամ Ղորղանյանների քույրը։
Սովորել է Պետերբուրգում, Բեստուժևյան դասընթացներում։ Մասնագիտական երաժշտական կրթություն ստացել է Միլանում (դասատուներ՝ Լամպերտի, Բուցի)։ Երգել է Եվրոպայի օպերային և համերգային բազմաթիվ բեմերում։ Սկսած 1880-ական թվականներից ելույթներ է ունեցել Թիֆլիսում։ 1888 թվականին տեղափոխվել է Օդեսա, զբաղվել մանկավարժական գործունեությամբ, 1891 թվականին երաժշտության դասընթացներ է հիմնել Մոսկվայում (երգչուհի Կլիմենտովա-Մուրոմցևայի հետ), որտեղ հայ, վրացի և ռուս երիտասարդներին դասավանդել է անվճար, հիմնել է Պետրոս Ադամյանի, Գենարիոս Ղորղանյանի անվան կրթաթոշակներ[2]։
Դեր | Հեղինակ | Ստեղծագործություն |
---|---|---|
Վանի | Միխայիլ Գլինկա | «Կյանքը հանուն ցարի» |
Ռատմիրա | Միխայիլ Գլինկա | «Ռուսլան և Լյուդմիլա» |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.