From Wikipedia, the free encyclopedia
Նիքս, Նիկտա (հին հունարեն՝ Νύξ, Νυκτός, «գիշեր»), աստվածություն հին հունական դիցաբանությունում[3] (հռոմեական դիցարանում` Նոքս), գիշերվա, մթության անձնավորումը։
Նիքս | |
---|---|
Տեսակ | հին հունական առաջին աստվածներ և աստվածուհի |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Հունական գրաձև | հին հունարեն՝ Νύξ, Νυκτός |
Այլ մշակույթներում | Նոքս |
Երևի համընկնում է | Նոքս |
Զբաղմունք | Գիշերվա աստվածուհի |
Հայր | Քաոս |
Մայր | Caligo? |
Եղբայր | Էրեբոս |
Քույր/Եղբայր | Էրեբոս, Գեա, Տարտարոս և Էրոս |
Ամուսին | Էրեբոս |
Զավակներ | Նեմեսիս, Քարոն, Հեմերա, Էրիս, Հիպնոս, Մորփեոս, Թանատոս, Մոմոս, Ապատե (աստվածություն), Գերաս, Lyssa?, Օնիր, Մոյրաներ, Եթեր, Keres?, Philotes?, Moros?, Oizys?, Epiphron?, Հեսպերիդներ, Phantasos?, Ատրոպե[1][2], Կլոթո[1][2], Լախեսիս[1][2], Eleos?, Դոլոս, Hybris?, Amicitia?, Contentio?, Dumiles?, Epaphus?, Euphrosyne?, Էրոս և Հեսպերիդա |
Ասպարեզ | Գիշեր |
Ատրիբուտներ | Գունդ, աստղազարդ սև զգեստ |
Nyx Վիքիպահեստում |
Հոմերոսի մոտ՝ հզոր աստվածուհի, որին հաշվի է առնում անգամ աստվածների հայր Զևսը։ Ըստ Հեսիոդոսի՝ Նիքսը Քաոսի դուստրն է, համարվում է աշխարհստեղծման առաջնային ուժերից մեկը։ Հավերժական խավարի անձնավորում Էրեբոսի քույրն է, որից ծնել է պայծառ Եթերին և Հեմերային (Օր)[4], ինչպես նաև Թանատոսին (Մահ)[5], Հիպնոսին (Քուն)[5], Վշտին, Գերասին (Ծերություն)[5], Էրիսին (Տարաձայնություն)[5], Կերոսին (Ճակատագիր, Մահ)[5], Մորային, Քարոնին (ստորեկրյա աշխարհ տեղափոխողը)։ Երբեմն Նիքսի երեխաներ են համարում նաև Նեմեսիսին, Ապատեին, Օնիրին, Մոմոսին, սասպեյրներին, մոյրաներին[5][6][7]։
Նիքսը բնակվում է Աիդում (Հադեսի թագավորությունում)՝ Տարտարոսի խորքում[8] և ամեն օր դուրս է գալիս այնտեղից արևմտյան դարապասների միջով, ձեռքերին՝ Հիպնոսը և Թանատոսը, որոնց երբեք չի նայում Հելիոսը։ Այնտեղ են հանդիպում Նիքս-Գիշերն ու Հեմերա-Օրը՝ փոխարինելով միմյանց և դուրս գալով երկիր։
Օրփեոսականների մոտ Նիքսը և ոչ թե Քաոսն է աշխարհի սկզբնապատճառը և մերձենում է Մահվան աստվածությանը[9]։ Հունական ողբերգություններում Նիքսը կառք նստած թռչում է թևերի վրա. նրա հագին սև զգեստ է՝ աստղերով զարդարված, դեմքը ծածկված է։ Պերգամյան զոհասեղանի ֆրիզի վրա Նիքսը պատկերված է որպես երիտասարդ կին, ձեռքին գունդ։ Խեցենկարչության մեջ Նիքսին հաճախ նկարել են ձեռքերին երկու մանուկներ՝ Թանատոսը և Հիպնոսը[10]։ Նա հանգստությոն էր տարածում մարդկանց վրա։
Ըստ լեգենդի՝ Նիքսը Օլիմպոսի աստվածների կողմից մասնակցել է Տիտանների դեմ պատերազմին։ Որոշ պատմություններում Նիքսը նույնացվում է մահվան աստվածության հետ և ընդունում են նրան որպես կյանքում մրցակցության ստեղծման հիմնական պատճառ։
Որոշ պատմություններում ասվում է, որ Նիքսը (և ոչ թե Քաոսն) է կյանքի սկիզբը[11]։
Դիցաբանական կերպարի անունով են կոչված Նիքս (3908) աստերոիդը՝ հայտնաբերված 1980 թվականին և Պլուտոնի Նիկտա արբանյակը՝ հայտնաբերված 2005 թվականին (անվանվել է 2006 թվականին հունիսի 21-ին Միջազգային աստղագիտական միության ասամբլեայի ժամանակ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.