Նիկողայոս II (Հռոմի պապ)
Հռոմի պապ / From Wikipedia, the free encyclopedia
Նիկողայոս II (լատին․՝ Nicolaus PP. II, աշխարհիկ անունը՝ Ժերար դե Շևրոն իտալ.՝ Gerard, 990-ականներ, Château de Chevron, Kingdom of Arles - հուլիսի 27, 1061[1], Ֆլորենցիա, March of Tuscany, Սրբազան Հռոմեական կայսրություն), Հռոմի Պապ 1059 թվականի հունվարի 24-ից մինչև 1061 թվականի հուլիսի 27-ը։ Ֆլորենցիայում եպիսկոպոս էր։ Պապ է ընտրվել գերմանական և ֆրանսիական արիստոկրատների խորհրդով։ Ճանաչել է նորմանդական տիրապետությունը Իտալիայում։ Հռոմեական եկեղեցուն է ենթարկեցրել Միլանյան ամբիոնը։ Օրինականացրել է պապի ընտրությունը կարդինալների կողմից՝ հրատարակելով In nomine Domini (լատ.՝ «Հանուն Աստծու») բուլլան։
Արագ փաստեր Հռոմի Պապ, Եկեղեցի՝ ...
Նիկողայոս II լատին․՝ Nicolaus PP. II | ||
| ||
---|---|---|
24 հունվարի 1059 — 27 հուլիսի 1061 թվական | ||
Եկեղեցի՝ | Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի | |
Նախորդող՝ | Ստեֆան IX (X) | |
Հաջորդող | Ալեքսանդր II | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա, գրող և կաթոլիկ եպիսկոպոս | |
Ծննդյան անուն | Ժերար Շևրոն | |
Բնօրինակ անուն ծննդյան պահին: |
իտալ.՝ Gerard | |
Ծնունդ | 990-ականներ Château de Chevron, Kingdom of Arles | |
Մահ | հուլիսի 27, 1061[1] Ֆլորենցիա, March of Tuscany, Սրբազան Հռոմեական կայսրություն | |
Թաղված է | Սանտա Մարիա դել Ֆիորե |
Փակել