![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/Portret_van_Niccolo_Tartaglia_Nicolavs_Tartaglia_Brixianvs_%2528titel_op_object%2529_Portretten_van_beroemde_Europese_geleerden_%2528serietitel%2529_Virorum_doctorum_de_Disciplinis_benemerentium_effigies_%2528serietitel%2529%252C_RP-P-1909-4459.jpg/640px-thumbnail.jpg&w=640&q=50)
Նիկոլո Տարտալյա
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլո Տարտալյա (իտալ.՝ Niccolò Fontana Tartaglia, մոտ 1499[1], Բրեշիա, Վենետիկի հանրապետություն[2][3][1][…] - դեկտեմբերի 13, 1557[1][4], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][4][5]), իտալացի մաթեմատիկոս։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/ba/Tartaglia_-_General_trattato_de%27_numeri_et_misure%2C_1556_-_146704.jpg/640px-Tartaglia_-_General_trattato_de%27_numeri_et_misure%2C_1556_-_146704.jpg)
Նիկոլո Տարտալյա Niccolò Tartaglia, | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1499[1] Բրեշիա, Վենետիկի հանրապետություն[2][3][1][…] |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1557[1][4] Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][4][5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և ճարտարագետ |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[6][7] |
Հայտնի աշակերտներ | Giovanni Antonio Rusconi?[8], Giambattista Benedetti?[8] և Օստիլիո Ռիչչի |
Հայր | Micheletto Fontana?[9] |
![]() |
Աշխատանքները վերաբերում են մաթեմատիկային, մեխանիկային, բալիստիկային, երկրաբաշխությանը, ամրաշինությանը։ «Նոր գիտություն» (1537) աշխատության մեջ ցույց է տվել, որ արկի թռիչքի հետագիծն ամբողջությամբ կոր գիծ է (պարաբոլ), և որ արկը ամենամեծ հեռավության է հասնում, երբ արձակվում է 45 °C անկյամբ։ Այդ աշխատության որոշ դրույթներ հետագայում Գալիլեո Գալիլեյը օգտագործել է մարմինների անկման մասին իր աշխատություններում։ Տարտալյայի մյուս կարևոր աշխատանքը («Ընդհանուր տրակտատ թվի և չափի մասին», 1556—1560) ծավալուն նյութ է պարունակում թվաբանության, հանրահաշվի և երկրաչափության վերաբերյալ։ Տարտալյայի անունը Զ․ Կարդանոյի անվան հետ մեկտեղ առնչվում է խորանարդ հավասարումների լուծման եղանակի մշակման հետ։