From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլա Ջուրջիչ (սերբ.՝ Никола Ђурђић / Nikola Đurđić, ապրիլի 1, 1986[1], Պիրոտ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, չինական «Չենդու Բեթեր Սիթի» ակումբի հարձակվող։ Խաղացել է Սերբիայի ազգային հավաքականում։
Քաղաքացիությունը | Սերբիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 1986[1] (38 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պիրոտ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Նիկոլա Ջուրջիչն իր հայրենի Պիրոտ քաղաքի «Ռադնիչկի» ակումբի սան է։ Նա խաղացել է այդ ակումբի երիտասարդական բոլոր թիմերում։ 2006 թվականին Նիկոլան տեղափոխվել է «Վոժդովաց», որտեղ անցկացրել է ևս 3 մրցաշրջան[2]։
2009 թվականի հունվարին Ջուրջիչը տեղափոխվել է նորվեգական «Հյոուգեսուն» ակումբ[2], որտեղ առաջին մրցաշրջանում 10 գոլով դարձել է թիմի լավագույն ռմբարկուն և օգնել նրան մտնելու Թիփելիգա։ Հաջորդ 3 մրցաշրջանում նա շարունակել է պարբերաբար գրավել մրցակից թիմերի դարպասները՝ յուրաքանչյուրում խփելով 12 գոլ[3]։ 2011 թվականին ֆուտբոլիստների կողմից ճանաչվել է Նորվեգիայի առաջնության լավագույն խաղացող։
2012 թվականի օգոստոսի 20-ին հայտարարվել է, որ Ջուրջիչին վարձակալել է շվեդական «Հելսինգբորգը»` հետագայում գնելու իրավունքով[4]։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 21-ին, Նիկոլան իր նորամուտն է նշել նոր ակումբում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Սելթիկի» դեմ խաղում։ Օգոստոսի 25-ին նա խփել է իր առաջին գոլը «Հելսինգբորգի» կազմում՝ գրավելով «Յուրգորդենի» դարպասը, բայց չի կարողացել ակումբին փրկել 1-3 հաշվով պարտությունից[5]։ Հոկտեմբերի 4-ին, Ջուրջիչը գրանցել է իր կարիերայի առաջին դուբլը՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Տվենտեի» դեմ խաղում[6]։
Նոյեմբերին Ջուրջիչով հետաքրքրվել են «ԱԶ Ալկմարը», «Միլանը» և «Ուդինեզեն»[7]։ Սակայն դեկտեմբերի 17-ին նա տեղափոխվել է «Գրոյտեր Ֆյուրտ»՝ Բունդեսլիգայի ակումբի հետ կնքելով 3,5 տարի ժամկետով պայմանագիր[8]։ 2013 թվականի փետրվարի 2-ին Նիկոլան իր առաջին գոլն է խփել «Գրոյտերի» մարզաշապիկով՝ գրավելով «Շալկե 04»-ի դարպասը և ակումբին բերելով 2-1 հաշվով հաղթանակ[9]։
2014 թվականի հուլիսի 3-ին Ջուրջիչը տեղափոխվել է գերմանական «Աուգսբուրգ»՝ պայմանագիր կնքելով մինչև 2017 թվականը[10]։
Հետագայում նա ևս մի քանի անգամ փոխել է ակումբները՝ վարձավճախով հանդես գալով շվեդական «Մալմյոյում» և Դյուսելդորֆի «Ֆորտունայում», այնուհետև տեղափոխվել է Բելգրադի «Պարտիզան», դանիական «Ռանդերս», շվեդական «Համարբյու», իսկ 2020 թվականի հունվարից հանդես է գալիս չինական «Չենդու Բեթեր Սիթի» ակումբում[2]։ Չինաստանի Առաջին Լիգայում հանդես եկող այդ թիմը[11] սերբ ֆուտբոլիստի համար վճարել է 5 միլիոն շվեդական կրոն[12]։ Չինական թիմի կազմում նորամուտը Ջուրջիչը նշել է 2020 թվականի սեպտեմբերի 12-ին «Բեյջին Չենֆեն» թիմի դեմ խաղում (3-2)։ Առաջին գոլը Չինաստանում նա խփել է նույն թվականի սեպտեմբերի 24-ին՝ գրավելով «Սուժու Դոնվու» թիմի դարպասը և օգնելով իր թիմին հաղթելու 2-1 հաշվով[3]։
2013 թվականի հունվարին Նիկոլա Ջուրջիչը գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի կողմից Կիպրոսի հետ ընկերական խաղի համար առաջին անգամ հրավիրվել է Սերբիայի ազգային հավաքական։ Փետրվարի 6-ին Ջուրջիչն իր նորամուտն է նշել ազգային հավաքականի մարզաշապիկով՝ խաղադաշտում անցկացնելով 45 րոպե, իսկ սերբերը հաղթել են 3-1 հաշվով[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.