ամերիկացի դրամատուրգ և սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Մարվին Նիլ Սայմոն (անգլ.՝ Marvin Neil Simon, հուլիսի 4, 1927[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - օգոստոսի 26, 2018[5][3][6][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ամերիկացի դրամատուրգ և սցենարիստ։
Նիլ Սայմոն անգլ.՝ Marvin Neil Simon | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Marvin Neil Simon |
Ծնվել է | հուլիսի 4, 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | օգոստոսի 26, 2018[5][3][6][…] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7] |
Մասնագիտություն | դրամատուրգ, սցենարիստ, կինոպրոդյուսեր, երգերի հեղինակ, լիբրետիստ և ձեռնարկատեր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց և Դենվերի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Brighton Beach Memoirs?, Biloxi Blues?, Come Blow Your Horn?, Lost in Yonkers?, The Goodbye Girl? և The Odd Couple? |
Պարգևներ | |
Ամուսին | Մարշա Մեյսոն, Elaine Joyce?, անհայտ, Diane Lander? և Diane Lander? |
Neil Simon Վիքիպահեստում |
Նիլ Սայմոնը ծնվել է 1927 թվականի հուլիսի 4-ին, Բրուքլինում։ 1946 թվականին, զորացրումից հետո սովորել է Նյու Յորքի համալսարանում և Դենվերի համալսարանում։ Եղբոր` Դենի Սայմոնի հետ սկսել է աշխատել հեռուստատեսությունում` սքետչներ հորինելով ժամանացային ժանրի վարպետների համար։ 50-ականներին Վուդի Ալենի և Մել Բրուքսի հետ համահեղինակությամբ սքետչներ է գրել «Ձեր լավագույն շոուն» ժամանցային հեռուստահաղորդման համար։ Նիլ Սայմոնի և նրա եղբոր առաջին պիեսը եղել է «Արի և փչիր քո եղջյուրը» (անգլ.՝ Come Blow Your Horn), որը բեմադրվել է 1961 թվականին, Բրոդվեյ թատրոնում։ 1962 թվականին նա արդեն ինքնուրույն լիբրետո է գրել ըստ Դենիս Պատրիկի վեպի գրված «Փոքրիկ ես» (անգլ.՝ Little Me) մյուզիքլի համար, իսկ 1963 թվականին «Զբոսայգում` բոբիկ» (անգլ.՝ Barefoot in the Park)մյուզիքլի համար գրած նրա լիբրետոն ճանաչում է բերում գրողին։ 1965 թվականին Նիլ Սայմոնը ստանում է «Թոնի» մրցանակ` «Տարօրինակ զույգ» (անգլ.՝ The Odd Couple) պիեսի համար։ 1966-1967 թվականներին Բրոդվեյում խաղում են Սայմոնի միանգամից չորս պիես` «Զբոսայգում` բոբիկ», «Տարօրինակ զույգ», «Սիրելի Չարիթի» (Sweet Charity) և «Աստղերով ծածկված աղջիկը» (The Star-Spangled Girl): 1970-ական թվականներին Սայմոնն ամեն տարի նոր պիեսներ է գրում, որոնցից շատերը հենց նույն տարիներին էլ էկրանավորվում են (ֆիլմերի սցենարները գրում է հենց ինքը` գրողը)։ Դրանցից են «Ճոխ տիկինը» (The Gingerbread Lady, 1970, նկարահանվել է «Միայն երբ ես ծիծաղում եմ» ֆիլմը, 1981), «Երկրորդ ավենյուի բանտարկյալը» (The Prisoner of Second Avenue, 1971, ֆիլմը նկարահանվել է 1975 թվականին), «Արևի տղաները» (The Sunshine Boys, 1972, ֆիլմը նկարահանվել է 1975 թվականին), «Համար կալիֆորնիական հյուրանոցում» (California Suite, 1976, ֆիլմը նկարահանվել է 1979 թվականին)։ 1973 թվականին Սայմոնը գրել է «Լավ բժիշկը» (The Good Doctor) մյուզիքլը` ըստ Անտոն Չեխովի պատմվածքների։ 1980-ական թվականներին Սայմոնը գրել է ինքնակենսագրական «Հիշողություններ Բրայթոն Բիչից» (Brighton Beach Memoirs) եռագրությունը, «Բիլոքսի բլյուզ» (1985) և «Բրոդվեյի սահմաններ» (1986) ստեղծագործությունները։ Այդ ընթացքի այլ բեմադրություններ մեծ հաջողություն չեն ունեցել, սակայն 90-ականների «Յոնքերսում կորածները» (Lost in Yonkers) կատակերգությունը նրան հերթական «Թոնի» մրցանակն է բերում և Պուլիցերյան մրցանակ։ Պիեսներից բացի Սայմոնը գրում է կինոսցենարներ և հեռուստապիեսներ։ 1996 թվականին նա հրատարակում է «Արտագրվածը» հիշողությունների գիրքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.