Նիլս Հենրիկ Աբել
Նորվեգացի մաթեմաթիկոս / From Wikipedia, the free encyclopedia
Նիլս Հենրիկ Աբել ( /ˈɑːbəl/ AHbəl օգոստոսի 5 1802 – ապրիլի 6 1829) նորվեգացի մաթեմատիկոս, ով ներդրում է կատարել տարբեր ոլորտներում[8]։ Նրա ամենահայտնի արդյունքը առաջին ամբողջական ապացույցն է, որը ցույց է տալիս հինգերորդ աստիճանի հավասարոման արմատ հանելու միջոցով լուծելու անհնարինությունը։ Այս հարցը նրա օրերի ակնառու բաց խնդիրներից էր և չլուծված էր ավելի քան 250 տարի[9]։ Նա նաև նորարար էր էլիպսային ֆունկցիաների ոլորտում, Աբելյան ֆունկցիաների բացահայտող։ Նա իր հայտնագործություններն արել է աղքատության մեջ և մահացել 26 տարեկանում տուբերկուլյոզից ։
Նիլս Հենրիկ Աբել նորվ.՝ Niels Henrik Abel | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 5, 1802(1802-08-05)[1][2][3][…] Nedstrand, Թյուսվեր, Ռուգլան, Նորվեգիա[4] կամ Finnøy, Ֆինյոյ, Ռուգլան, Նորվեգիա[4] |
Մահացել է | ապրիլի 6, 1829(1829-04-06)[1][5][3][…] (26 տարեկան) Ֆրոլան, Էուսթ Ագդեր, Նորվեգիա[6] բնական մահով |
Բնակության վայր(եր) | University of France? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | University of France? |
Գործունեության ոլորտ | խմբերի տեսություն և մաթեմատիկական անալիզ |
Անդամակցություն | Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն |
Ալմա մատեր | University of France? և Oslo Cathedral School? |
Տիրապետում է լեզուներին | նորվեգերեն[1][7] և ֆրանսերեն[7] |
Պարգևներ | |
Հայր | Սորեն Քեորգ Աբել |
Ստորագրություն![]() | |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/c/ce/Anne_Marie_Abel.png)
Նրա աշխատանքի մեծ մասն արվել է իր աշխատանքային կյանքի վեց-յոթ տարիների ընթացքում[10]։ Աբելի մասին ֆրանսիացի մաթեմատիկոս Շառլ Հերմիտն ասել է «Աբելը մաթեմատիկոսներին այնքան է թողել, որ հինգ հարյուր տարի զբաղված լինեն»[10][11]։ Մեկ այլ ֆրանսիացի մաթեմատիկոս՝ Ադրիեն-Մարի Լեժանդրը, ասել է. «Ինչ գլուխ ունի երիտասարդ նորվեգացին»[12]։
Մաթեմատիկայի Աբելի մրցանակը, որն ի սկզբանե առաջարկվել էր 1899 թվականին՝ լրացնելու Նոբելյան մրցանակները (սակայն առաջին անգամ շնորհվել է 2003 թվականին), անվանվել է նրա պատվին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/7/7f/S%C3%B8ren_Georg_Abel.png)