Նիդերլանդների տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Նիդերլանդների տնտեսությունը 17-րդն է աշխարհում։ 1998-2000 թվականներին ՀՆԱ-ի տարեկան աճը կազմել է 4%, բայց հետո աճի տեմպը փոքր-ինչ նվազել է։ Գնաճը տարեկան միջինը կազմում է 2,1-2,6%։ Տնտեսական ազատության առումով Նիդերլանդները 16-րդ երկիրն է 157 երկրների շարքում, որտեղ իրականացվել է հետազոտությունը։
Ռոտերդամ՝ աշխարհի ամենամեծ ծովային նավահանգիստներից մեկը | |
Արժույթ | եվրո |
---|---|
Վիճակագրություն | |
ՀՆԱ | ![]() |
ՀՆԱ-ի աճ | 2,1 ± 0,1 տոկոս[1] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | $53 020 (2019 թվական, ապրիլ) |
Գնաճ (ՍԳԻ) | 0․6% (2016 թվական, նոյեմբեր)[2]։ |
Գործազրկություն | 5․5% (2016 թվական, նոյեմբեր)[3] |
Արտաքին | |
Արտանհանման հիմնական գործընկերներ | Գերմանիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա |
Ներկրման հիմնական գործընկերներ | Գերմանիա, Չինաստան, Բելգիա, ԱՄՆ, Ռուսաստան |
Համախառն արտաքին պարտք | 68,7 % |
Պետական ֆինանսներ | |
Եկամուտ | $173,7 միլիարդ |
Ծախսեր | $193,3 միլիարդ |
Նիդերլանդներն ունի ժամանակակից, բարձր զարգացած հետարդյունաբերական տնտեսություն։ Տարածքով աշխարհում զբաղեցնելով 134-րդ տեղը, իսկ բնակչությամբ՝ 59-րդը, Նիդերլանդները շարունակում է մնալ առաջին քսան երկրների շարքում՝ ընդհանուր ՀՆԱ-ով (2010 թվական, Նիդերլանդների վիճակագրության կենտրոնական բյուրոյի գնահատմամբ,- 677 միլիարդ եվրո), առաջին տասնյակում` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի (40,7 հազար եվրո) և ներմուծման և արտահանման ընդհանուր ծավալով (650,1 միլիարդ եվրո), արտերկրում համաշխարհային ներդրողների առաջին հնգյակում` Եվրամիության տնտեսական առաջնորդների քառյակում։