From Wikipedia, the free encyclopedia
Նեֆերտարի Մերի-են-մուտ («Նեֆերտարի» նշանակում է հրաշալի ուղեկից, «Մերիտենմուտ»՝ Մուտի (աստվածուհի) սիրելի, մ. թ. ա. 1290, Ախմիմ, Sohag Governorate, Եգիպտոս - մ. թ. ա. 1255, Կայսրուհիների Հովիտ, Լուքսոր, Եգիպտոս), Ռամզես II - ի առաջին կինը, փարավոնի գահակալման առաջին տարուց սկսած համարվել է գլխավոր կայսրուհի[2]։
Նեֆերտարի Մերենմուտ | |||||||||||||
Կայսրուհիների Հովտի Նեֆերտարիի դամբարանի որմնանկարի հատված | |||||||||||||
Մասնագիտություն՝ | միապետ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դավանանք | Եգիպտական դիցաբանություն | ||||||||||||
Ծննդյան օր | մ. թ. ա. 1290 | ||||||||||||
Ծննդավայր | Ախմիմ, Sohag Governorate, Եգիպտոս | ||||||||||||
Վախճանի օր | մ. թ. ա. 1255 | ||||||||||||
Վախճանի վայր | Կայսրուհիների Հովիտ, Լուքսոր, Եգիպտոս | ||||||||||||
Թաղված | QV66 | ||||||||||||
Դինաստիա | XIX արքայատոհմ | ||||||||||||
Քաղաքացիություն | Հին Հռոմ | ||||||||||||
Ամուսին | Ramesses III-N 656 B?[1] և Ռամզես II | ||||||||||||
Զավակներ | Մերիտամոն, Amun-her-khepeshef?, Meryatum?, Henuttawy?, Pareherwenemef? և Nebettawy? | ||||||||||||
Կայսրուհու ծագման մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, այնուամենայնիվ նա անվանվում է «ազնվական տիկին» կամ «ժառանգական ազնվական», այսինքն՝ շատ նշանավոր տիկին՝ ծննդով պատկանելով պալատական ընտանիքներից մեկին։ Ըստ որոշ տվյալներով նա պատկանել է XVIII դինաստիայի նախավերջին փարավոնի Այ ընտանիքին, այս փաստը, հավանաբար գաղտնի էր պահվում, քանի որ փարավոն–բարենորոգիչ Էխնաթոնի հետ ազգակցական կապը կարող էր վարկաբեկել կայսրուհուն։
Եգիպտոսի և խեթական պետության միջև մ. թ. ա. 1269 թվականին խաղաղության համաձայնագիր կնքվելուց հետո, ըստ երևույթին, ակտիվորեն մասնակցելով երկրի քաղաքական կյանքին, հաստատել է նամակագրական կապ խեթական կայսրուհի Պուդուհեպայի հետ։
Պահպանվել են մեծ թվով հուշարձաններ նվիրված կայսրուհի Նեֆերտարիին[3]՝
Անգլալեզու
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.