ճակատամարտ Հայաստանի և Պարսկաստանի միջև From Wikipedia, the free encyclopedia
Ներսեհապատի ճակատամարտ, Մարզպանական Հայաստանի և Սասանյան Պարսկաստանի միջև ռազմական բախում, որը տեղի է ունեցել Վահանանց պատերազմի ժամանակ՝ 482 թվականին։ Այս ճակատամարտին նախորդել է Ակոռիի ճակատամարտը, որտեղ հայերը հաղթանակի էին հասել պարսիկների նկատմամբ և կարողացել երկրից հեռացնել հակառակորդի ուժերը։ 482 թվականին Հայաստան է ներխուժում Արտներսեհը, որը իր ուժերը կենտրոնացնում է հիմնականում Հեր և Զարևանդ գավառներում։ Հայոց իշխանական զորքը շտապ առաջխաղացում է ցուցաբերում՝ փորձելով թույլ չտալ պարսիկներին ներխուժել երկրի Միջնաշխարհ։ Ճակատամարտը տեղի է ունենում Ավարայրի դաշտից քիչ հեռու գնվող Ներսեհապատ գյուղում, որտեղ պարսիկները նախահարձակ են լինում։ Սակայն հայկական զինված ուժերը կարողանում են հակահարված տալ հակառակորդին և հաղթանակ տոնել։ Հաղթանակից հետո Պարսկաստանի արքունիք կարողանում է փախչել և Հայաստան վերադառնալ Վահան Մամիկոնյանի եղբայր՝ Վարդը, որը գերության մեջ էր գտնվում։ Պատերազմի նպատակը հայերի կրոնափոխումն էր, որից Սասանյանները հրաժարվեցին Նվարսակի պայմանագրով[1]։
Թվական | 482 թվական |
---|---|
Մասն է | Վահանանց պատերազմ |
Վայր | Ներսեհապատ |
Արդյունք | Մարզպանական Հայաստանի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Մարզպանական Հայաստան | Սասանյան Պարսկաստան |
Հրամանատարներ | |
Վահան Մամիկոնյան | Ատրներսեհ |
Կողմերի ուժեր | |
մոտ 35 հազար | մոտ 60 հազար |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Արևելյան Վրաստանում թագավոր Վախթանգ Գորգասալ ապստամբում է պարսիկների դեմ և սպանում Աշուշա բդեշխի որդուն՝ պարսից դրածո բդեշխ Վազգենին։ Նա նաև Վարդան Մամիկոնյանի փեսան էր՝ Շուշանիկի ամուսինը։ Նա ուրացել էր քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն, ապա փորձել էր ստիպել, որ Վարդանի աղջիկը՝ Շուշանիկը, նույնպես կրոնափոխ լինի, բայց նա չէր ուրացել և նահատակվել էր դրա համար։ Այս սպանությունից հետո ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում սկսվեց ապստամբություն։ 481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ հավաքվում են Շիրակ գավառում և որոշում ապստամբել։ Ստեղծվում է նոր կառավարություն՝ երկրի մարզպան է դառնում Սահակ Բագրատունին, իսկ սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը։ Այս ամենի հետևանքով Ատրվշնասպը Ատրպատականում զորք է հավաքում և ներխուժում Հայաստան[2]։
Ատրվշնասպի զորքի թիվը հասնում էր 7 հազարի, իսկ հայ ապստամբներինը՝ 400-ի։ Հայ ապստամբներին առաջնորդում էր Վահան Մամիկոնյանի եղբայրը՝ Վասակը, որը հասկանալով, որ անհնար է բաց տեղանքում պարսիկների այսպիսի թվային առավելության դեպքում հաղթանակ տոնել, ընտրում է մի հարմար տեղանք՝ Մասիսի լանջին գտնվող Ակոռի գյուղը։ Տեղի ունեցած ճակատամարտում հայերը լիակատար հաղթանակ են տոնում, սպանվում է նաև պարսից հրամանատար Ատրվշնասպը, իսկ Վասակը հանդիսավոր վերադառնում է Դվին[1][3]։
482 թվականին պարսկական խոշոր զորաբանակը ներխուժում է Հայաստան, որի հրամանատարը Արտրներսեհն էր։ Պարսկական բանակում կոչումով ավելի բարձր պաշտոնյաներ կային, սակայն Արտներսեհը ավելի փորձառու էր, այդ պատճառով էլ նա էր առաջնորդում բանակը։ Դա ապացույց է այն բանի, որ պարսկական կառավարությունը մեծ կարևորություն էր տալիս այս արշավանքին։ Պարսիկները այս պատժիչ արշավանքի համար հավաքագրել էին իրենց ամբողջ ուժերը, որոնք միասին կազմել էին մոտ 60 հազար զինվոր։
Իմանալով հակառակորդի ներխուժման մասին՝ հայոց սպարապետ Վահանը հավաքում է իր մոտ 35 հազարանոց բանակը և 482 թվականի ապրիլին դուրս գալով Դվինից՝ շտապում պարսիկներին ընդառաջ՝ փորձելով չթողնել նրանց Արաքսի վրայով գետանցում կատարել և մտնել Միջնաշխարհ։ Վահանը հայկական զորամասերին Դվինից մինչև Ներսեհապատ պատրաստվում էր տանել գիշերային ռազմերթով, իսկ հակառակորդի վրա հարձակվել առավոտյան։ Վահան Մամիկոնյանի նպատակն էր հակառակորդի հանդեպ հաղթանակ տոնել հայոց հարավային սահմաններում։ Նա հասնում է Արտազ գավառ, որի Ներսեհապատ գյուղում էլ սկսվում է ճակատամարտը։ Սպարապետը կարողանում է նաև լավ օգտագործել տեղանքը։ Նա հակառակորդին տանում է փոքր լանջակողմը, որի արդյունքում պարսկական բանակը զրկվում է առավելությունից։ Զորքին ոգեշնչելու համար այնտեղ էր նաև կաթողիկոս Հովհան Ա Մանդակունին։
Ճակատամարտը տեղի է ունենում մայիսին։ Վահան Մամիկոնյանը զորքը բաժանում է 3 մասի․
Առաջինը նախահարձակ են լինում պարսիկները։ Ատրներսեհը փորձում էր այդպիսով վերացնել հայոց զորքի՝ տեղանքի բարենպաստությունից ստացած առավելությունը։ հակառակորդի անսպասելի գործողություններից հայերը մի պահ անակնկալի են գալիս։ Վահան Մամիկոնյանը նախօրոք կազմել էր մարտավարությունը, ըստ որի՝ նշել էր, թե որ ջոկատներն էին առաջինը մտնելու մարտի մեջ։ Այս պատճառով որոշ խուճապ է սկսվում, որի հետևանքով խախտվում է հայոց զորքի կենտրոնական գնդի մարտակարգը։ Սակայն հայոց սպարապետը կարողանում է շտկել ամեն ինչ և բեկում է մտցնում ճակատամարտի ընթացքի մեջ[1]։
Հայոց սպարապետի և Կամսարական եղբայրների զորագնդերը կարևոր հարվածներ են հասցնում պարսից զորքի համապատասխանաբար աջ և ձախ թևերին, կոտրում դրանց դիմադրությունը և դուրս գալիս հակառակորդի կենտրոնական գնդի թիկունք, որի արդյունքում պարսից զորքերը նահանջում են լանջակող, որտեղ էլ հաղթվում են և անկանոն փախուստի դիմում։ Հայերը հաղթանակ են տոնում։
Ներսեհապատի ճակատամարտին հաջորդում են նաև մի շարք այլ ճակատամարտեր՝ Ճարմանայի, Դվինի, որոնց արդյունքում հայոց ապստամբությունը հաջողվում է․ կնքվում է Նվարսակի պայմանագիրը, ըստ որի[4]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.