From Wikipedia, the free encyclopedia
Ներկեր, գունավոր նյութեր, օգտագործվում են առարկաներին գեղեցիկ տեսք տալու և մակերևույթը քայքայումից պաշտպանելու նպատակով։ Ներկերը բաղկացած են թաղանթ առաջացնող (սոսնձող) նյութերից և մանրացված օրգանական կամ անօրգանական սյիգ-Վենաներից։ Հաճախ պարունակում են նաև լուծիչներ, լցոններ, սիկկատիվներ, պլասաիֆիկաաորներ և այլ խառնուրդներ։ Որպես թաղանթ առաջացնող նյութեր օգտագործվում են ձեթերը, օլիֆները, լաքերը, պոլիմերների ջրային էմուլսիաները, բուսական կամ կենդանական սոսինձները, հեղուկ ապակին և այլն։ Ներկվող մակերևույթի վրա այդ նյութերը ներկերին հաղորդում են անհրաժեշտ մեխանիկական հատկություններ (ամրություն, կարծրություն), պայմանավորում են ներկերի կպչունակությունը, սոսնձում են պիգմենտի և լցոնի մասնիկները։ Պիգմենտները (0,5-2 կմ-ոց մասնիկներ) պայմանավորում են ներկերի գույնը, ծածկունակությունը, անթափանց լինելը, կոռոզիան կանխող հատկությունը են։ Ներկեր սովորաբար, մածուկային կամ նոսրացված կախույթներ և այլն։ Մածուկային ներկերը պատրաստում են պիգմենտը սոսնձանյութում տրորելու միջոցով՝ նուրբ մանրացնելով։ Օգտագործումից առաջ մածուկային ներկերը նոսրացնում են օլիֆով կամ այլ լուծիչներով։ Արտադրվում են նաև օգտագործման համար պատրաստ հեղուկ ներկեր։ Որոշ ներկեր(օրինակ, ջրաներկը) արտադրվում են մամլած սալիկների կամ պիգմենտներ, թաղանթ առաջացնող նյութեր և լցոններ պարունակող փոշիների ձևով։ Կախված ներկի և ներկվող առարկայի բնույթից, ներկման նպատակից՝ առարկան ներկում են վրձնով, հատուկ գրտնակներով, ներկի մեջ ընկղմելով և այլն։ Փոշի ներկերը նստեցնում են առարկայի մակերեսին, ապա հալում տաքացնելով։ Ըստ կիրառման բնագավառի տարբերում են շինարարական, տպագրական և գեղագիտական ներկեր։ Ի տարբերություն մյուսների, գեղագիտական ներկեր կարող են լինել նաև թափանցիկ։ Գոյություն ունեն նաև հատուկ լուսարձակող, ջերմագգայուն ներկեր։ Նավերի ընդջրյա մասերը ներկում են ջրակայուն, կոռոզիան կանխող այնպիսի ներկերով, որոնք կանխում են փափկամորթների խեցիների կպչելը և մամռակալելը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.