![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bc/Bra-Cos_%25281%2529.jpg/640px-Bra-Cos_%25281%2529.jpg&w=640&q=50)
Նեյմար
բրազիլական Ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Նեյմար դա Սիլվա Սանթոս Ջունիոր (պորտ.՝ Neymar da Silva Santos Júnior, փետրվարի 5, 1992(1992-02-05)[2][3][4][…], Mogi das Cruzes, Սան Պաուլու, Բրազիլիա[2]), բրազիլացի ֆուտբոլիստ, սաուդական Ալ Հիլալ ֆուտբոլային ակումբում[5] և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։
Նեյմար պորտ.՝ Neymar | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Նեյմար Ջունիոր | |||||||||||||||||
Ազգությունը | Բրազիլացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Մականուն | նեյմար, Նեյլոնմարադոնա[1] | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1992 (32 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա | |||||||||||||||||
Հասակ | 175 | |||||||||||||||||
Քաշ | 65 | |||||||||||||||||
Դիրք | Հարձակղվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ալ Հիլալ | |||||||||||||||||
Համար | 10 | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Պարգևացանկ
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Տասնմեկ տարեկանում ընդունվել է Սանթոսի մանկապատանեկական ակադեմիա, իսկ 2009 թվականից հանդես է եկել թիմի հիմնական կազմում։ Հենց այդ տարի նա ճանաչվեց բրազիլական Լիգա Պաուլիստա մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացողը։ 2010 թվականին Սանթոսի կազմում նա դարձավ Սան Պաուլո նահանգի չեմպիոն (մրցաշրջանի լավագույն խաղացող) և Բրազիլիայի գավաթակիր (դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփելով 11 գոլ)։ Մրցաշրջանի արդյունքում նա ճանաչվեց Լիգա Պաուլիստայի լավագույն խաղացող ու լավագույն հարձակվող և Բրազիլիայի առաջնության լավագույն հարձակվող։ Բոլոր մրցաշարերում նա անցկացրեց 62 հանդիպում և խփեց 42 գոլ։ Արժանացել է ՖԻՖԱ-ի Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակի Ֆլամենգոյի դեմ խաղում խփած գոլի համար։ 2011 թվականին նրա շնորհիվ թիմը նվաճել է Լիբերտադորեսի գավաթը, ինչը թիմին չէր հաջողվել անել 1963 թվականից։
2013 թվականի ամռանը նա դարձավ իսպանական Բարսելոնայի խաղացող, որը նրա համար վճարեց 57 միլիոն եվրո։ 2014/15 մրցաշրջանում թիմի հետ կատարեց «ոսկե հետ-թրիկ»՝ հաղթելով Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի գավաթում և Չեմպիոնների Լիգայում։
Նեյմարը ընդգրկվեց Բրազիլիայի մինչև տասնյոթ տարեկանների թիմում։ 2010 թվականի օգոստոսի 10-ին՝ 18 տարեկանում նշեց իր դեբյուտը հավաքականի կազմում ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում (2:0)։ Այս խաղում նա խփեց իր առաջին գոլը «պենտակապեոնների» կազմում։ 2013 թվականի հունիսին նա դարձավ Կոնֆեդերացիաների գավաթի Տարվա լավագույն ֆուտբոլիստ[6], որը նա հաղթել էր հավաքականի կազմում։ Հարձակվողի հաշվում կար 4 գոլ և 2 գոլային փոխանցում։ Առաջնության ընթացքում անցկացրած հինգ խաղերից չորսում ճանաչվել է հավաքականի Լավագույն խաղացող։ 2014 թվականի աշխարհի առաջնությունում խփեց չորս գոլ, սակայն 1/4-ում՝ Կոլումբիայի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել ելույթները։ Առաջնությունից հետո նա արժանացավ առաջնության լավագույն ռմբարկուի բրոնզե խաղակոշիկի։