Նեյթ
From Wikipedia, the free encyclopedia
Նեյթ /ˈniː.ɪθ/ (անգլ.՝ Neith, Koinē Greek: Νηΐθ, եգիպ.՝ nt-ի դեմոտիկ գրային փոխառություն, որը հավանաբար սկզբնապես եղել է nrt՝ «նա սարսափելի է», ղպտ.՝ ⲛⲏⲓⲧ[1], նաև գրվել է Նիթ և Նեթ), վաղ շրջանի հին եգիպտական աստվածուհի։ Համարվել է առաջին և գլխավոր արարիչը, որն ստեղծել է տիեզերքն ու այն ամենը, ինչ այնտեղ կա, և ղեկավարել է դրա գործունեությունը։ Հանդիսացել է տիեզերքի, ճակատագրի, իմաստության, ջրի, գետերի, մայրերի, ծննդաբերության, որսորդության, մանելու և պատերազմի աստվածուհին։
Նեյթ | |
---|---|
Տեսակ | ջրի աստվածություն, պատերազմի աստված և մահվան աստված |
Դիցաբանություն | Եգիպտական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Հայր | Նուն |
Մայր | Մեհետ-Վերետ |
Զավակներ | Սեբեկ և Ապեպ |
Neith Վիքիպահեստում |
Նեյթը հին եգիպտական Սաիս քաղաքի պահապան-աստվածն էր (ղպտ.՝ ⲥⲁⲓ Sai), որտեղ նրա պաշտամունքը կենտրոնացել էր Ստորին Եգիպտոսի Նեղոսի դելտայի արևմտյան հատվածում։ Նրա մասին վկայել են դեռևս առաջին արքայատոհմի ժամանակաշրջանում[2]։ Հանդիսացել է նաև Լատոպոլիս կամ Էսնա (Snē)[3][4] քաղաքի հովանավոր երեք աստվածություններից մեկը․ Լատոպոլիսը գտնվել է Նեղոս գետի արևմտյան ափին, 55 կմ Լուքսորից դեպի հարավ։