Նեղոսյան կոկորդիլոս
սողունների տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Նեղոսյան կոկորդիլոս[1] (լատին․՝ Crocodylus niloticus), կենդանիների թագավորության, քորդավորների տիպի, սողունների դասի, կոկորդիլոսների կարգի կոկորդիլոսի տեսակ, որը համարվում է Աֆրիկա մայրցամաքի էնդեմիկ կենդանատեսակ։ Աֆրիկայում տարածված երեք կենդանատեսակներից ամենամեծը, ինչպես նաև աշխարհի երկրորդ ամենախոշոր կոկորդիլոսը՝ բարձրակատար կոկորդիլոսից հետո[2][3][4]։
Մանրամասն տեղեկատվություն ՞Նեղոսյան կոկորդիլոս, Գիտական դասակարգում ...
Նեղոսյան կոկորդիլոս | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Crocodylus niloticus
Laurenti, 1768
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Փակել
Շնորհիվ միջավայրի, չափսերի և ուժի՝ կոկորդիլոսը կոչվել է նաև կոկորդիլոս-մարդակեր[5][6]։ Հին ժամանակներում եղել է վախի և պաշտամունքի առարկա։
Ընդհանուր առմամբ, կենդանիների քանակը բարձր է, և նրանք չեմ համարվում վտանգված տեսակ, սակայն կան պետություններ, որտեղ կենդանիների թիվը քիչ քանակությամբ կրճատված է[7]։