Նեկարզուլմ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նեկարզուլմ (գերմ.՝ Neckarsulm. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[nɛkaʁˈzʊlm]]]), քաղաք Գերմանիայում՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում[3], որի շրջաններից մեկի վարչական կենտրոնն է։ Ենթակա է Շտուտգարտի վարչական օկրուգին։ Մտնում է Հայլբրոնի շրջանի կազմի մեջ։ Զբաղեցնում է 24,94 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 26 511[4], 2016 թվականի տվյալներով՝ 26.800[5]։ Պաշտոնական կոդը՝ 08 1 25 065։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Նեկարզուլմ | |||
գերմ.՝ Neckarsulm | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Համայնք | Հայլբրոն և Neckarsulm VVG? | ||
Մակերես | 24,94 կմ² | ||
ԲԾՄ | 162±1 մետր | ||
Բնակչություն | ▲26 495 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1[2] և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 07132 | ||
Փոստային դասիչ | 74172 | ||
Ավտոմոբիլային կոդ | HN | ||
Պաշտոնական կայք | neckarsulm.de | ||
| |||
Քաղաքը բաժանված է 3 վարչական շրջանների։
Անվանումն առաջացել է քաղաքի մերձակայքում միախառնվող Նեկար և Զուլմ գետերի անունների միացումով։
Պատմական փաստաթղթերում Նեկարզուլմն առաջին անգամ հիշատակվել է 771 թվականին։ Քաղաքի կարգավիճակ ստացել է մոտավորապես 1300 թվականին[6]։ 2021 թվականին հանդիսավորությամբ նշվել է քաղաքի հիմնադրման 1250-րդ տարելիցը[7]։
Նեկարզուլմը համբավվել է վերականգնվող էներգիային ուղղված նախագծերի իրականացմամբ և գինով։ Այստեղ գործող Weingärtnergenossenschaft Neckarsulm-Gundelsheim (Նեկարզուլմի և Գունդելսհայմի գինեգործների կոոպերատիվ) ընկերությունը գինեգործական ամենահին կոլեկտիվն է Գերմանիայում։ Նրա լայնորեն ճանաչված արտադրատեսակներն են Trollinger և Lemberger գինիները։ Այս քաղաքում են գործում նաև սուպերմարկետների Lidl և Kaufland ցանցերը միավորող, Եվրոպայում սննդամթերքի վաճառքի խոշորագույն ցանցը համարվող Schwarz Gruppe և Audi Sport GmbH ընկերության Audi RS6 և Audi R8 ավտոմեքենաներ թողարկող Audi AG մասնաճյուղի գլխավոր գրասենյակներն ու գլխադասային ձեռնարկությունները[8][9]։
Նեկարզուլմում գործող հանրահայտ այլ ֆիրմաներից են Fujitsu TDS-ը, Bechtle AG-ը, Rheinmetall Automotive AG-ը[10]։
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
|
|
|
|
1950-ից 1961 թվականներին բնակչության թվաքանակի կտրուկ աճը պայմանավորված էր քաղաքում մի նոր վարչական շրջանի՝ Նեկարզուլմ-Ամորբախի ստեղծմամբ[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.