Գրենխեն

From Wikipedia, the free encyclopedia

Գրենխենmap
Remove ads

Գրենխեն (գերմ.՝ Grenchen, ֆր.՝ Granges), քաղաք և համայնք Շվեյցարիայում, Զոլոթուռն կանտոնի Լեբեռն շրջանի վարչական կենտրոնը։ Ընկած է Յուրայի լեռների ստորոտին, Զոլոթուռն և Բիլ քաղաքների միջակայքում, Բեռնից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հյուսիս։ Զբաղեցնում է 26,01 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 17,140, որի 28.7%-ը օտարերկրացիներ էին[2]։ 1999 թվականից 2009 թվականն ընկած մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի փոփոխության միջին ցուցանիշը կազմել է -1.3%.[3]: Բնակչության թվաքանակով կանտոնում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն վարչական կենտրոնին՝ Զոլոթուռնին։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Remove ads
Remove ads

Պատմություն

Մեր թվականության մոտավորապես 1000 թվականին տեղի ֆեոդալները ամրոց են կառուցել բարձունքին, որի շուրջը բնակավայր էր ստեղծվել դրանից դեռևս երեք հարյուրամյակ առաջ։ Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1131 թվականին՝ որպես Granechun[4]: Այդ անվանումը ծագել է գալլա-ռոմանական graneca բառից, որ նշանակում է շտեմարանի մոտ։

Ներկայումս Գրենխենը լայնորեն ճանաչված է ժամացույցների արտադրության շնորհիվ, որն այստեղ սկիզբ է առել ավելի քան մեկուկես դար առաջ։ Քաղաքում այսօր արդեն իրենց արտադրական ձեռնարկություններն ու գրասենյակներն ունեն ժամացույցագործության բնագավառի հետևյալ հայտնի ընկերությունները.

  • Atlantic Watch Production Ltd
  • Breitling SA
  • Epos
  • ETA SA
  • Fortis Uhren AG
  • Eterna SA
  • Nivada
  • Titoni Ltd.

Գրենխենում գործող հիշարժան և համբավավոր հաստատություններից մեկն էլ Jura-Sternwarte Grenchen աստղադիտարանն է։ Գրենխենցիների հպարտություններից մեկն էլ Velodrome Suisse ծածկած հեծանվահրապարակն է, որտեղ անց են կացվել նաև բարձրակարգ մրցումներ, ինչպես, օրինակ, հեծանվասպորտի Եվրոպայի 2015 թվականի առաջնությունը, որտեղ մինչև անգամ համաշխարհային ռեկորդ է գրանցվել։

Գրենխենը 2008 թվականին արժանացել է Wakker Prize մրցանակի, որը շնորհվում իր տարածքում գտնվող պատմաճարտարապետական ու մշակութային հուշարձանների պահպանությունը լավագույնս կազմակերպած բնակավայրի համայնքին։

Remove ads

Պատմամշակութային հուշարձաններ

Գրենխենի հին քաղաքամասն ամբողջությամբ ներառված է Շվեյցարական ժառանգության գույքացանկում[5]

Պատկերասրահ

Ժողովրդագրություն

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4][6].

Անվանի անձինք

Thumb
Բորիս Բանգա
Thumb
Վանեսա Բյուրկի, 2012
  • Ֆրանց Յոզեֆ Հուգի (1791-1855) - կաթոլիկ քահանա, երկրաբան, լեռնագնաց
  • Ջուզեպե Մաձինի (1805-1872) - Իտալիայի ազատագրման մարտիկ ( 1835-1836 թթ. ապաստան է գտել Գրենխենում)[7]
  • Հերման Օբրեխտ (1882-1940) - քաղաքական գործիչ
  • Եփուդի Մենուին (1916-1999) - դիրիժոր, ջութակահար, Գրենխենի պատվավոր քաղաքացի
  • Էռնստ Տոմկե (ծնվ․ 1939) - Swatch ժամացույցի ստեղծող
  • Բորիս Բանգա (ծնվ. 1949) - քաղաքաքան գործիչ, Գրենխենի քաղաքապետ 1991–2013 թթ.
  • Ալեն Օդերսեթ (ծնվ. 1968) - կոմիքսների ալբոմի հեղինակ
Մարզիկներ
  • Ռոնի Դյուրենմաթ (ծնվ. 1979) - կանոեիստ, 2004 թվական օլիմպիական խաղերի մասնակից
  • Վանեսա Բյուրկի (ծնվ. 1986) - ֆուտբոլիստ, Շվեյցարիայի 2006 թվականի լավագույն ֆուտբոլիստուհի, Շվեյցարիայի կանանց ֆուտբոլի հավաքական թիմի կազմում մասնակցել է 79 միջազգային հանդիպումների
Remove ads

Քույր քաղաքներ

Գրականություն

  • Werner Strub - Heimatbuch Grenchen | Verlag=Vogt-Schild AG | Ort=Solothurn | Jahr=1949}}
  • Salome Moser - 100 Jahre sozialdemokratische Stadtammänner in Grenchen: Festschrift zum 100-Jahre-Jubiläum | Ort=Grenchen | Jahr=1999}}
  • Grenchen – Deine Stadt. Lehrmittel 3.–4. Klasse, Schulverwaltung Grenchen 2010.

Ծանոթագրություններ

Loading content...

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads