From Wikipedia, the free encyclopedia
Նարուհիտո (ճապ.՝ 徳仁, փետրվարի 23, 1960, Չիյոդա, Տիյոդա, Տոկիո, Ճապոնիա), Ճապոնիայի կայրսը` սկսած 2019 թվականի մայիսի 1-ից[4][5][6], ով հաջորդում է իր հորը՝ Ակիհիտոյին[4][7]։ Ըստ ճապոնական թագաժառանգման ավանդական կարգի` նա աշխարհի ամենահին միապետութան 126-րդ կայսրն է։ Նա նաև առաջին կայսրն է, ով ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[8][9]։ Իր ղեկավարման ժամանակաշրջանը կոչվում է Ռեյվա[5]։
Նարուհիտո | |
---|---|
Ծնվել է՝ | փետրվարի 23, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Չիյոդա, Տիյոդա, Տոկիո, Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Տոհմ | Ճապոնիայի կայսերական տուն[1] |
միապետ և ազնվական | |
Շրջանավարտ | Գաքուշուինի համալսարան (մարտ 1982), Մերթոն քոլեջ (1986), Gakushuin Boys' Junior and Senior High School?, Gakushuin Primary School? և Gakushuin Kindergarten? |
Հայր | Ակիհիտո[1] |
Մայր | Միտիկո[1] |
Երեխաներ | Այկո[1] |
Հավատք | սինտոիզմ |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Նարուհիտոն ծնվել է 1960 թվականի փետրվարի 23-ին ժամը 16:15-ին Տոկիոյի կայսերական հիվանդանոցում[10]։ Նա հետագայում նշել է, որ ծնվել է ախոռում[11]։ Նրա մայրը փոխեց սեփական հավատքը կաթոլիկությունից սինտոիզմ։ Նախքան Նարուհիտոյի ծնունդը այն ժամանակվա թագաժառանգ արքայազն Ակիհիտոյի և Միչիկո Շոդայի նշանադրությունը (հետագայում Միտիկո) մեծ ընդդիմության արժանացավ ավանդապաշտ խմբերի կողմից, քանի որ Միտիկոն սերում էր կաթոլիկների ընտանիքից[12]։ Չնայած նա երբեք չէր մկրտվել, նա սովորել է կաթոլիկ դպրոցում և ինչպես երևում էր, կիսում էր իր ծնողների հավատքը։ Խոսակցություններ էին պտտվում, որ կայսրուհի Կոջունը դեմ էր նշանադրությանը։ 2000 թվականին Կոջուն Կայրուհու մահից հետո Reuters-ը հայտարարեց, որ նա եղել է իր որդու ամուսնությանը ամենից շատ դեմ եղողներից մեկը և 1960-ականներին նա հասցրել է իր հարսին և թոռներին դեպրեսիայի՝ անընդհատ մեղադրելով հարսին, որ նա չի համապատասխանում իր որդուն[13]։
Երբ Նարուհիտոն 4 տարեկան էր, նա սկսել է հաճախել էլիտար Գակուշին կրթահամալիրը, որտեղ ճապոնացի էլիտար շատ ընտանիքների և մեծահարուստների երեխաներն էին հաճախում[14]։ Հասուն տարիքում Նարուհիտոն անդմակցում է աշխարհագրական ակումբին[15]։ Նարուհիտոն ավարտում է Գակուշին կրթահամալիրը 1982 թվականի մարտին պատմության բակալավրի աստիճանով[16]։ Նույն տարվա հուլիսին նա սկսում է անգլերենի եռամսյա ինտենսիվ դասընթաց, մինչև Միացյալ Թագավորության Օքսֆորդի համալսարանի Մերթոնի քոլեջը ընդունվելը[17],, որտեղ նա սովորել է մինչև 1986 թվականը, չնայած Նարուհիտոն չպաշտպանեց իր թեզը մինչև 1989 թվականը[18]։
Իր կնոջ՝ Մասակա Օվադայի հետ Նարուհիտոն առաջին անգամ հանդիպել է 1986 թվականի նոյեմբերին Իսպանական դքսուհու տանը թեյելիս[19][20]։ 1993 թվականի հունիսի 19-ին նրանք նշանադրվեցին։ Հարսանիքը տեղի ունեցավ հունիսի 9-ին կայսերական Սիտնոյի պալատում, որին մասնակցեցին 800-ից ավել հյուրեր` ներառյալ եվրոպական արքայական շատ տոհմերի ներկայացուցիչներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.