Նարայանգանջ (բենգալերեն՝ নারায়ণগঞ্জ Naraeongônj), քաղաք Բանգլադեշի կենտրոնական մասում՝ երկրի մայրաքաղաք Դաքքայից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Շիթալաքշյա գետի ափին, ծովի մակերևույթից 3 մետր բարձրության վրա[1]։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ունի գետային նավահանգիստ, որն ամենահներից մեկն է Բանգլադեշում։ Բնակչության թվաքանակը հասնում է մոտավորապես երկու միլիոնի. այդ ցուցանիշով վեցերորդ տեղն է զբաղեցնում երկրում
[2]: Արդյունաբերության ու գործարարության կենտրոն է, աչքի է ընկնում հատկապես տեքստիլի և ջուտի արտադրությամբ։ Ընդ որում՝ ջուտի վերամշակման ձեռնարկություններն այնքան շատ են քաղաքում, որ նրան տվել են «Բանգլադեշի Դանդի» մականունը (շոտլանդական Դանդի քաղաքը աշխարհով մեկ համբավվել է որպես ջուտի արտադրության կենտրոն և կոչվել է Ջուտոպոլիս[3]):
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել