From Wikipedia, the free encyclopedia
Նատալյա Արսենևա (ամուսնու ազգանունով՝ Կուշել, բելառուս․՝ Наталля Арсеннева, Натальля Арсеньнева, 20 սեպտեմբերի, 1903, Բաքու — 25 հուլիսի, 1997, Ռոչեսթեր, Նյու Յորք, ԱՄՆ), բելառուս բանաստաղծուհի։
Նատալյա Արսենևա բելառուս․՝ Наталля Арсеннева, Натальля Арсеньнева | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1903 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 25, 1997 (93 տարեկան) |
Վախճանի վայր | Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Մաունթ Հոուփ գերեզմանատուն |
Մասնագիտություն | լեզվաբան, դրամատուրգ, թարգմանչուհի, բանաստեղծուհի և գրող |
Լեզու | բելառուսերեն |
Ազգություն | բելառուս |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Կենտրոնական Լիտվայի Հանրապետություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն և ԱՄՆ |
Կրթություն | Վիլնյայի բելառուսական գիմնազիա |
Ուշագրավ աշխատանքներ | «Малітва за Беларусь» |
Անդամակցություն | Q3919566? |
Աշխատավայր | Belaruskaya gazeta?, Janka Kupala High School (Bavaria)?, Biełarus?, Belarussian section of Radio Free Europe/Radio Liberty? և Belarusian Institute of Arts and Sciences? |
Ամուսին | Ֆրանց Կուշել |
Զավակներ | երկու որդի |
Natalla Arsieńnieva Վիքիպահեստում |
Նատալյա Արսենևան ծնվել է 1903 թվականի սեպտեմբերի 20-ին Բաքվում, ռուս ծառայողի ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914) Արսենևների ընտանիքը արտաքսված է եղել Յարոսլավլ, որտեղ ապագա բանաստեղծուհին գրել է իր առաջին բանաստեղծությունը (ռուսերեն)։ 1920 թվականին ընտանիքը վերադարձել է Վիլն, որտեղ Նատալյա Արսենևան ավարտել է Վիլնի Բելառուսական գիմնազիան, ընդունվել համալսարանի հումանիտար ֆակուլտետ։ Նրա բանաստեղծական օժտվածության վրա ուշադրություն է դարձրել Մաքսիմ Գորեցկին։ 1922 թվականին Նատալյա Արսենևան ամուսանցել է Ֆրանց Կուշելի հետ, ում որպես լեհական բանակի սպայի ուղարկում են ծառայելու Լեհական Հանրապետության արևմուտքում՝ Խելմնոյում։
1939 թվականի սեպտեմբերից հետո Նատալյա Արսենևան ապրել է Վիլեյկայում, աշխատել շրջանային «Գյուղական թերթում»։ 1940 թվականի ապրիլին Նատալյա Արսենևան՝ որպես գերի լեհ սպայի կին, երկու որդիների հետ աքսորվում է Ղազախստան, որտեղ աշխատել է կոլխոզում։ 1941 թվականի մայիսին աքսորից վերադարձել է Մինսկ Բելառուսական ԽՍՀ Գրողների միության և հատկապես Յանկա Կուպալայի խնդրագրով։ Այդ ժամանակ սկսվում է պատերազմը։ Շրջափակված Մինսկում աշխատակցել է «Մինսկի լրագրին»։ Գրել է մի քանի օպերաների լիբրտոներ, զբաղվել թարգմանությամբ։ 1944 թվականին ամուսնու հետ էվակուացվել է Գերմանիա։ Գաղութներում խավալել է մշակութային ու լուսավորական ակտիվ գործունեություն, դասավանդել է Յանկա Կուպալայի անվան բելառուսական գիմնազիայում։ Ֆաշիստական իշխանության հետ համագործակցությունը հետագայում բացատրել է հետևյալ կերպ. «Մարդիկ, ովքեր ոչնչի համար պատժվել են խորհրդային իշխանությունների կողմից, իսկ այդպիսիք քիչ չեն, գերմանացիներին դիմավորում էին հույսով լի։ Բացարձակապես ոչ ոք չէր մտածում, որ նրանք այդքան ոչ մարդ են»։
1949 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Աշխատել է բելառուսական «Բելառուս» թերում, «Ազատություն» ռադիոյում, Նյու Յորքի Գիտության ու արվեստների բելառուսական ինստիտուտում։ 1970-1980 -ական թվականներին այլևս ակտիվորեն չէր մասնակցում բելառուս էմիգրանտների քաղաքական կյանքին։ Մահացել է 1997 թվականի հուլիսի 25-ին Նյու Յորք Նահանգի Ռոչեսթեր քաղաքում, որտեղ ապրել է որդու՝ Վլադիմիրի ընտանիքի հետ։ Այնտեղ էլ թաղվել է։
1980-ական թվականներին Նատալյա Արսենևայի ստեղծագործությունները դառնում են հայտնի ու մեծ ժողովրդականություն են վայելում։ Հատկապես հայտնի է «Малітва за Беларусь» ստեղծագործությունը, որ Նիկոլայ Ռովենսկու երաժշտությամբ դարձել է հիմն «Магутны Божа» («Աստված Ամենակարող»), որի պատվին կոչվել է հոգևոր երաժշտության փառատոնը։ 1995 թվականին նույնիսկ առաջարկվել է այդ երգը դարձնել Բելառուսի Հանրապետության հիմնը։
2003 թվականին Նատալյա Արսենևայի արձանն են կանգնեցրել Մինսկի մարզի Ստարիե Դորոգի քաղաքում։
Բանաստեղծություններ
Պիեսներ
Լիբրետո
Երգերի տեքստեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Արսենևա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.