![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/27/D01944_Arati_Rakshitbari_giridih.jpg/640px-D01944_Arati_Rakshitbari_giridih.jpg&w=640&q=50)
Նավարատրի
From Wikipedia, the free encyclopedia
Նավարատրի (սանսկրիտ՝ नवरात्रि navarātri IAST, բենգալերեն՝ নবরাত্রি), հինդուական կրոնական տոն։ Սանսկրիտից թարգմանված՝ «նավարատրի» բառը նշանակում է «ինը գիշերներ»[1]։ Տասն օր և ինը գիշեր տևող այս տոնի ընթացքում հինդուիստները պաշտում են հինդուիզմի մեջ Աստծո ինը կանացի ձևերը՝ Շակտի/Դեվի։
Նավարատրի | |
---|---|
![]() | |
Տեսակ | փառատոն |
Ամսաթիվ | Ashvin Shukla Pratipada?, Ashvin Shukla Dwitiya?, Ashvin Shukla Tritiya?, Ashvin Shukla Chaturthi?, Ashvin Shukla Panchami?, Ashvin Shukla Shashthi?, Ashvin Shukla Ashtami? և Ashvin Shukla Navami? |
Տոնվում է | ![]() |
Տոնը նշվում է տարին երկու անգամ. գարնանային լուսավոր ամսվա՝ Չայտրայի (ապրիլ - մայիս) կեսին և Աշվինա աշնանային ամիսներին (սեպտեմբեր - հոկտեմբեր)[2]։ Տոնակատարությունը սկսվում է նորալուսնից հետո առաջին օրը:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/Navratri_Golu.jpg/640px-Navratri_Golu.jpg)
Նավարատրիի ընթացքում անցկացվում են տաճարային տոներ[2], կատարվում են աղոթքներ[3], կազմակերպվում են հանդիսավոր երթեր և տոնավաճառներ[3]։ Հաճախ փառատոնի առաջին երեք օրերը նվիրված են Լակշմի աստվածուհուն, հաջորդ երեքը՝ Դուրգային, իսկ վերջինը՝ Սարասվատիին[2]։ Փառատոնի ամենակարևոր տարրերից մեկը Դուրգա Պուջան է. երկրպագուները երկրպագում են Դուրգայի տեսքով Դեվիին՝ նրա հովանավորչությունն ստանալու համար[4]։ Նավարատրիի հետ կապված առասպելներից մեկը պատմում է ասուրա Մահիշայի նկատմամբ Դուրգայի հաղթանակի մասին[2]։
Տարբեր շրջաններում կան նաև Նավարատրիի տոնակատարությունների տեղական ավանդույթներ։ Օրինակ՝ Գուջարաթում անցկացվում են կանանց հատուկ պարեր[5], Բենգալիայում՝ Կալի պատկերներով երթեր, Թամիլնադում՝ տիկնիկային բլուրներ. աստվածուհիների և հինդուական պանթեոնի աստվածների ֆիգուրներով հատուկ հարթակներ[2]։