Նանկին
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նանկին (չինարեն ավանդ. 南京, հեշտ. 南京 , պինին: Nánjīng, պալլ.: Նանցզին, «Հարավային մայրաքաղաք»), Ցզյանսու պրովինցիայի մայրաքաղաքը, բնակչությամբ ամենամեծ քաղաքը Հարավային Չինաստանում (Շանհայից հետո), ընդհանուր 8.16 միլիոն բնակչությամբ[1][2] և 6.55 ուրբանիզացիոն բնակչությամբ 2013 թվականի դրությամբ[3][4][5]։ Քաղաքը, որի անվանումը թարգմանվում է «Հարավային մայրաքաղաք», շատ կարևոր դեր է խաղացել Չինաստանի պատմության և մշակույթիի մեջ՝ լինելով Չինաստանի տարբեր տոհմերի, թագավորությունների և հանրապետությունների ժամանակ երկրի մայրաքաղաք սկսած 3-րդ դարից մինչև 1949 թվականը[6]։ Տարածաշրջանի ռոմանիզացման հետ քաղաքի անվանումը փոխվեց Նանկինգ կամ Նանկին[7]։
Քաղաք | ||
---|---|---|
Նանկին | ||
չինարեն ավանդ. 南京, հեշտ. 南京 , պինին: Nánjīng, պալլ.: Նանցզին | ||
Երկիր | Չինաստան | |
Համայնք | Ցզյանսու | |
Ներքին բաժանում | Խուանվո թաղամաս, Բաիքսիա թաղամաս, Ցինխուայ, Jianye District?, Gulou District?, Xiaguan Qu?, Pukou District?, Qixia District?, Yuhuatai District?, Jiangning District?, Լիուհե թաղամաս, Lishui District? և Gaochun District? | |
Հիմնադրված է | Մ. թ. ա 495 թվական թ. | |
Մակերես | 6598 կմ² | |
ԲԾՄ | 15 մետր | |
Խոսվող լեզուներ | Չինարեն | |
Բնակչություն | 7.347.900 մարդ | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 025 | |
Փոստային դասիչ | 210000–213000 | |
Ավտոմոբիլային կոդ | 苏A | |
Պաշտոնական կայք | nanjing.gov.cn | |
| ||
Նանիկինը տեղակայված է ներքին Յանցզե գետի դելտայում, այնտեղ է գտնվում ամենամեծ ներցամաքային նավահանգիստներից մեկը աշխարհում։ Նանկինը նաև Չինաստանի կիսապրովինցիալ 15 քաղաքներից մեկն է[8]` ունենալով դատական և տնտեսական անկախություն, սակայն ավելի քիչ անկախ է քան պրովինցիան[9]։
Նանկինը Չինաստանի կարևորագույն քաղաքներից մեկն է[10][11][12] և համարվում է Չինաստանի հինգ հզորագույն մայրաքաղաքներից մեկը[13]։ Նանկինը եղել է Արևելյան Վուի մայրաքաղաքը, որը գլխավոր Երեք թագավորություններից մեկն էր (211-280), ինչպես նաև Արևելյան Խին և հարավային դինաստիաներից յուրաքանչյուրի (Լյու Սոնգ, Հարավային Քի, Լիանգ և Չեն), որոնք կառավարել են հարավային Չինաստանում 317-589 թվականներին, Հարավային Տանգ, որը Տասը թագավորություններից մեկն էր (937-76), Մին դինաստիա, երբ առաջին անգամ ամբողջ Չինաստանը կառավարվեց քաղաքից (1368-1421)[14] և Չինաստանի հանրապետություն (1927–37, 1945–49)[15]: Քաղաքը նաև եղել է Տայպինգ երկնային թագավորության (1851–64) և Ճապոնացիների կողմից օկուպացված (1940–45) տարածքի մայրաքաղաք Երկրորդ ճապոնա-չինական պատերազմի ժամանակ` ենթարկվելով ահավոր գազանությունների երկու կողմերից, որը բերեց նաև Նանկինի ջարդերին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.