From Wikipedia, the free encyclopedia
Ռոմանենկո Յուրի Վիկտորովիչ (օգոստոսի 1, 1944[1][2], Կոլտուբանովսկիյ, Բուզուլուկսկի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1978, 1980), Կուբայի Հանրապետության հերոս (1980), գնդապետ։
Յուրի Ռոմանենկո | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1944[1][2] (80 տարեկան) |
Ծննդավայր | Կոլտուբանովսկիյ, Բուզուլուկսկի շրջան, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Չեռնիգովի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան |
Մասնագիտություն | օդաչու և տիեզերագնաց |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Roman Romanenko? |
Yury Romanenko Վիքիպահեստում |
Տիեզերագնացների ջոկատում է ընդգրկվել 1970 թվականին։ Ավարտել է Չեռնիգովի բարձրագույն զինվորական ավիացիոն օդաչուական ուսումնարանը (1966)։ 1977 թվականի դեկտեմբերի 10-ին, Գեորգի Գրեչկոյի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-26» տիեզերանավով և «Սալյուտ-6» ուղեծրակայանով, որին կցվել են «Սոյուզ-27» (տիեզերագնացներ Վլադիմիր Ջանիբեկով, Օլեգ Մակարով), «Սոյուզ-28» (տիեզերագնացներ Ալեքսեյ Գուբարև, Վլադիմիր Ռեմեկ), «Պրոգրես-1» բեռնատար փոխադրական տիեզերանավերը։ Տիեզերքում մնացել է 96 օր 20 ժ 20 ր։ 1980 թվականի սեպտ․ 18 թվականին Առնալդո Տամայո Մենդեսի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-38» տիեզերանավով։ Սեպտեմբերի 19-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6»—«Աոյուզ-37» (տիեզերագնացներ Լեոնիդ Պոպով, Վալերի Ռյումին) ուղեծրային համալիրին, և թռիչքը շարունակվել է մինչև սեպտեմբերի 26-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.