![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a9/Princess_Turandot_-_1922_-_Adelma_and_Kalaf.jpg/640px-Princess_Turandot_-_1922_-_Adelma_and_Kalaf.jpg&w=640&q=50)
Յուրի Զավադսկի
թատրոնի և կինոյի ռուս խորհրդային դերասան և ռեժիսոր / From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Ալեքսանդրովիչ Զավադսկի (հունիսի 30 (հուլիսի 12), 1894, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 5, 1977(1977-04-05)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս սովետական ռեժիսոր և դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Յուրի Զավադսկի ռուս.՝ Юрий Александрович Завадский | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 30 (հուլիսի 12), 1894 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 5, 1977(1977-04-05)[2] (82 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ և ռեժիսոր |
Աշխատավայր | Մոսսովետի անվան թատրոն |
Ամուսին | Վերա Մարեցկայա, Գալինա Ուլանովա և Irina Anisimova? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
1915 թվականին ընդունվել է Ե․ Բ․ Վախթանգովի ստուդիան։ Վախթանգովի անվան թատրոնում խաղացել է Անտոնիոս (Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը», 1921) և Տեսարան Մ․ впт․․ Լերմոնտովի «Դիմակահանդես» պիեսի ներկայացումից (1964, Մոսկվայի Մոսսովետի անվան թատրոն), ռեժիսոր Յու․ Ա․ Զավադսկի Կալաֆ (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ», 1922), 1924 թվականին բեմադրել Գոգոլի «Ամուսնություն»-ը։ 1924-1931 թվականներին եղել ԷՄԳԱԹ-ի դերասան, միաժամանակ (մինչև 1936 թվականը) ղեկավարել իր հիմնադրած (1924 ստուդիան (1927 թվականից թատրոն ստուդիա)։ 1932-1935 թվականներին ղեկավարել է կարմիր բանակի Կենտրոնական, 1936-1940 թվականներին՝ Դոնի Ռոստովի Մ․ Գորկու անվ․ թատրոնները։ 1940 թվականից Մոսսովետի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Լավագույն բեմադրություններից են՝ Կոռնեյչուկի «Էսկադրայի խորտակումը» (1934), Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (1940), Լեոնովի «Արշավանք»-ը (1943, Շեքսպիրի «Օթելլո»-ն (1944), Չեխովի «Ճայ»-ը (1945), Լերմոնտովի «Դիմակահանդես»-ը (1-ին խմբ․ 1952, 2-րդը՝ 1964, լենինյան մրցանակ, 1965)։ Արժանացել է ԽՍՀՄ պետ․ մրցանակների (1946, 1951)։