Յուլի Մարտով
From Wikipedia, the free encyclopedia
Յուլի Մարտով կամ Լ. Մարտով (ի ծնե՝ Յուլի Օսիպովիչ Ցեդերբաում (անգլ.՝ Юлий Осипович Цедербаум, նոյեմբերի 24, 1873(1873-11-24)[1][2][3], Կոստանդնուպոլիս - ապրիլի 4, 1923(1923-04-04)[1][2][3][…], Շյոմբերգ, Կալվ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ), ռուս սոցիալ-դեմոկրատ, մենշևիզմի առաջնորդներից։ 1895 թվականին մասնակցել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը։ 1899 թվականին միացել է «էկոնոմիզմ»-ի դեմ Լենինի գրած «Ռուսաստանի սոցիալդեմոկրատների բողոք»-ին։ 1900 թվականին եղել է «Իսկրա»-ի հրատարակումը նախապատրաստող խմբի անդամ։ 1901 թվականին տարագրվել է. եղել է «Իսկրա» («Искра») և «Զարյա» («Заря») թերթերի խմբագիրներից։ ՌՍԴԲԿ 2-րդ համագումարում (1903) հանդես է եկել կուսակցության կառուցվածքի լենինյան կազմակերպական պլանի դեմ։ 1905 թվականին ընտրվել է Պետերբուրգի սովետի անդամ։ 1907 թվականից տարագրվել է։ ՌՄԴԲԿ 5-րդ համագումարի պատգամավոր, ռեակցիայի տարիներին (1908-1910)՝ լիկվիդատոր, մասնակցել է օգոստոսյան հակակուսակցական բլոկին (1912), Ցիմմերվալդի (1915) և Կինտալի (1916) կոնֆերանսներին։ 1917 թվականին վերադառնալով Ռուսաստան՝ գրավել է «ձախ» դիրքորոշում մենշևիկյան կուսակցության մեջ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո դեմ է եղել հակահեղափոխական մասնակիցների ձերբակալմանը, «բուրժուական» թերթերի փակմանը, Մահմանադիր ժողովի ցրմանը և այլն։ Սովետների համառուսաստանյան 7-րդ համագումարի պատգամավոր (մենշևիկների կողմից, 1919), որտեղ ընտրվել է Համառուսաստանյան ԿԳԿ-ի անդամ, 1919-1920 թվականներին՝ Մոսսովետի պատգամավոր։ 1920 թվականին մեկնել է արտասահման։ Եղել է «Ինտերնացիոնալ 21/2»-ի կազմակերպիչներից, հիմնել և խմբագրել է «Մոցիալիստիչեսկի վեստնիկ» («Социалистический вестник») մենշևիկյան հակակոմունիստական օրգանը։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Յուլի Մարտով ռուս.՝ Юлий Осипович Мартов | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1873(1873-11-24)[1][2][3] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | ապրիլի 4, 1923(1923-04-04)[1][2][3][…] (49 տարեկան) |
Մահվան վայր | Շյոմբերգ, Կալվ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ |
Գերեզման | Urnenfriedhof Gerichtstraße |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ազգություն | հրեա |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հրապարակախոս |
Ծնողներ | հայր՝ Իոսիֆ Ցեդերբաում |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
Անդամություն | Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե |
Julius Martov Վիքիպահեստում |