![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f7/Julius_Fu%25C4%258D%25C3%25ADk_1.gif/640px-Julius_Fu%25C4%258D%25C3%25ADk_1.gif&w=640&q=50)
Յուլիուս Ֆուչիկ
From Wikipedia, the free encyclopedia
Յուլիուս Ֆուչիկ (չեխ․՝ Julius Fučík, փետրվարի 23, 1903(1903-02-23)[1][2][3][…], Սմիչով, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա և Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6] - սեպտեմբերի 8, 1943(1943-09-08)[7][1][2][…], Բեռլին, Նացիստական Գերմանիա[7][5] և Պլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա[6]), չեխ գրող, քննադատ, լրագրող, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության ակտիվ անդամ (1921), հականացիստական դիմադրության շարժման մասնակից, ՉԽՍՀ ազգային հերոս։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆուչիկ (այլ կիրառումներ)
Յուլիուս Ֆուչիկ չեխ․՝ Julius Fučík | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | չեխ․՝ Julius Jaroslav Fučík |
Ծնվել է | փետրվարի 23, 1903(1903-02-23)[1][2][3][…] |
Ծննդավայր | Սմիչով, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա կամ Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6] |
Վախճանվել է | սեպտեմբերի 8, 1943(1943-09-08)[7][1][2][…] (40 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա[7][5] կամ Պլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա[6] |
Գրական անուն | J. F. Pavlov[3] |
Մասնագիտություն | թարգմանիչ, լրագրող, գրող, հրատարակիչ, քննադատ, խմբագիր և anti-fascist |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Ամուսին | Գուստա Ֆուչիկովա |
Ազգականներ | Յուլիուս Ֆուչիկ |
Յուլիուս Ֆուչիկ Վիքիքաղվածքում | |
![]() |
Սովորել է Պրահայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1920-ական թվականներից եղել է ՉԿԿ օրգաններ հանդիսացող «Ռուդե պրավո» («Rude pravo») թերթի և «Տվորբա» («Tvorba») ամսագրի խմբագիրներից։ 1941 թվականից, որպես ընդհատակյա ՉԿԿ ԿԿ-ի անդամ, ղեկավարել է կուսակցության ընդհատակյա հրատարակությունները։ 1942 թվականի ապրիլին ձերբակալվել է Գեստապոյի կողմից, 1943 թվականին տարվել է Գերմանիա և մահապատժի ենթարկվել։
Պրահայի Պանկրաց բանտում Ֆուչիկը գրել է «Ռեպորտաժ օղակը վզին» (հրտ․ 1945, հայ․ հրտ․ «Խոսք մահապատժից առաջ», 1949, թարգմանվել է ևս 70 լեզուներով) գիրքը, որը համարվում է հականացիստական դիմադրության շարժման մասնակիցների հերոսության վավերագրական-գեղարվեստական վկայություններից։ Համարվում է չեխ գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի նշանավոր ստեղծագործություններից մեկը։
Ստացել է խաղաղության միջազգային մրցանակ (1950, հետմահու)։ ՉԽՍՀ ժուռնալիստների միությունում սահմանված է եղել Ֆուչիկիի անվան մրցանակ։ Նրա պատվին է կոչվել (2345) Ֆուչիկ աստերոիդը։
Երևանում, ինչպես և նախկին ԽՍՀՄ երկրների մի շարք քաղաքներում մինչ օրս Ֆուչիկի անունով փողոց է անվանակոչված։